HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը մասնակցել է Հյուսիսատլանտյան դաշինքի ռազմական կոմիտեի նիստերին

Մայիսի 20-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում տեղակայված ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում մասնակցել է գործընկեր պետությունների մասնակցությամբ Հյուսիսատլանտյան դաշինքի ռազմական կոմիտեի նիստերին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:

Նիստերն անցկացվել են Աֆղանստանում և Կոսովոյում իրականացվող Վճռական աջակցություն և ԿՖՈՌ գործողություններին, ինչպես նաև «Փոխգործունակության հարթակին» ներգրավված պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի ձևաչափով: Քննարկումներ են ծավալվել Աֆղանստանում և Կոսովոյում անվտանգային իրավիճակի, կոալիցիոն զորքերի գործողությունների ընթացքի և հարատև կայունության հաստատման հեռանկարների վերաբերյալ: Գլխավոր շտաբերի պետերը կարծիքներ են փոխանակել նաև միջազգային խաղաղության և անվտանգության ջանքերում համատեղ ուսումնավարժանքների արդյունավետության բարձրացմանը` միտված ՆԱՏՕ-ի և գործընկեր պետությունների միջև «Փոխգործունակության հարթակ» նախաձեռնության կյանքի կոչման մտահղացման շուրջ:

Նույն օրը Յուրի Խաչատուրովը հանդիպում է ունեցել Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի գերագույն հրամանատարի տեղակալ, Մեծ Բրիտանիայի ցամաքային զորքերի գեներալ Ադրիան Բրադշոուի հետ: Հանդիպման նպատակն է եղել կարծիքներ փոխանակել տարածաշրջանային անվտանգութան և միջազգային խաղաղապահ առաքելություններին Հայաստանի Հանրապետության մասնակցության հարցերի շուրջ: ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ կատարվող ռազմական զարգացումները, առաջնագծում տեղի ունեցած վերջին միջադեպերը, միջազգային առաքելություններին հայ խաղաղապահների մասնակցության հեռանկարները:

Իր հերթին, գեներալ Բրադշոուն երախտիքի խոսքեր արտահայտեց Աֆղանստանում և Կոսովոյում անցկացվող կոալիցիոն առաքելությունների Հայաստանի Հանրապետության զինված ուժերի շարունակական մասնակցության համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter