HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Պատգամավորը հորդորեց պաշտպանել պետական շահը

Ազգային ժողովում քննարկվում է դատախազության 2014թ. գործունեության մասին հաղորդումը: Պատգամավորները հարցեր են ուղղում դատախազին: Էդմոն Մարուքյանը Գևորգ Կոստանյանից հետաքրքրվեց, թե ինչ քայլեր են ձեռնարկվում պետական շահերի պաշտպանության ուղղությամբ, որը վերաբերում էր էներգետիկ համակարգին և երթուղային տրանսպորտին:

Պատգամավորը նշեց, որ Հարավկովկասյան երկաթուղու վնասները գնալով ավելանում են և կոնսեսիոն կառավարման պայմանագրով փոխհատուցում է Հայաստանը: Նույն խնդիրը տեղի է ունենում ՀԷՑ-ում: Ամեն անգամ սակագին բարձրացնելու հայտով ընկերությունը առաջ է քաշում վնասների, կորուստների հարցը: Պատգամավորը հորդորեց քայլեր ձեռնարկել պետական շահերը պաշտպանելու համար և ակտիվացնել պետության դերակատարումը:

Գևորգ Կոստանյանը նշեց, որ կլինեն էներգետիկայի կամ այլ ոլորտի հետ կապված հարցեր, որոնք վերաբերում են կարգավորումներին, դատախազությունը որևէ լիազորություն չունի, դրանով զբաղվում է այլ մարմին: Իսկ եթե այդ մարմինը կկատարի ուսումնասիրություններ, հետազոտություններ ու եթե քրեաիրավական բնույթի դեպքեր կբացահայտվեն, ապա դատախազությունն այստեղ անելիք կունենա:

Էդմոն Մարուքյանը հորդորեց գլխավոր դատախազին ուսումնասիրել էներգետիկայի և բնական պաշարների նախարարի այն հայտարարությունը, որտեղ ասում էր, որ չի բացառում, որ ՀԷՑ-ում կատարվում է գողություն և բարձր է կոռուպցիոն ռիսկը:

«Շատ լավ»,- հնչեց Գևորգ Կոստանյանի պատասխանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter