HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրազենային կրակահերթ՝ Սյունիքի մարզպետի ավտոմեքենայի ուղղությամբ. նախնական տվյալներով տուժածներ չկան

Մայիսի 20-ին՝ ժամը 18։15-ի սահմաններում, Կապան-Գորիս ավտոճանապարհի 30-րդ կմ հատվածում հրազենային կրակահերթ է արձակվել «Լեքսուս LX 570» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, որի մեջ այդ պահին գտնվել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը։ Նախնական տվյալներով՝ ավտոմեքենայի մեջ եղել է ևս երկու հոգի՝ վարորդը և մարզպետի օգնականը: Տուժածներ չկան։ Այս մասին տեղեկացնում է քննչական կոմիտեն:

Դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ Սյունիքի մարզային քննչական վարչության պետ Վահրամ Դաղունցի գլխավորությամբ։ Այս պահին դեպքի վայրում կատարվում է զննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Երևանից դեպքի վայր են մեկնել ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետի տեղակալը, քննիչներ, ոստիկանության քրեագետ-փորձագետներ, օպերատիվ խումբ։

ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Մեկնաբանություններ (1)

Վեհարի
Ես արդեն հինգ տարուց ավելի է ոչ մի կերպ չեմ կարողանում հայոց բանակի զինվորի սպանության ակնհայտ փաստերով, ընդամենը քրեական գործի քննություն սկսելու օրինական պահանջին հասնել, իսկ սրանք ընդամենը օդում կրակված ձայներ են լսել ու վախից անմիջապես մի քանի հոդվածներ են հայտնաբերել ու քրեական գործ են հարուցել: Պետք լինի մի անտեղյակ անմեղ մեկին, կամ տասնյակներին էլ կգտնեն ու կասեն` ,,Դուք Ղարաբաղում թուրքերի դեմ եք կռվել, ուրեմն մեր թշնամին եք ...,,:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter