HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Գևորգ Կոստանյանը հանրապետության նախագահից ցուցումներ չի ստանում

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը Ազգային ժողովում գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանից հետաքրքրվեց` արդյոք վերջինս Սերժ Սարգսյանի հետ հանդիպում է և ցուցումներ ստանում նրանից: Եթե չի հանդիպում, ապա ինչու ամբողջ ծավալով չի իրականացնում իր պարտականությունները, որը նախատեսված է Սահմանադրությամբ:

Բացի դրանից, պատգամավորը դժգոհեց, որ դատախազությունը մամուլի ու այլ հրապարակումներին ընթացք չի տալիս, օրինակ՝ «Նաիրիտի» թալանին, ՀԷՑ-ում տեղի ունեցած գողության մասին հրապարակումներին, որի մասին ասել է ոչ միայն նախարար Երվանդ Զախարյանը, այլև մամուլն է գրել, «Արմավիայի» կողմից հարկերը չվճարելը, գույքի ու եկամուտների  հայտարարագրերի անհամապատասխանության մասին հրապարակումները, ընտրակաշառքի դեպքերը և այլն: Եկամուտների հայտարարագրերի մասով Լ. Զուրաբյանը նշեց, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի վերաբերյալ ՀԱԿ-ը դիմել է դատախազություն, սակայն որևէ արդյունք չկա:

Պատասխանելով պատգամավորի հարցերին` Գ. Կոստանյանը նշեց, որ հանրապետության նախագահին զեկույցներ ներկայացնում է երկրում տիրող քրեադատավարական պրոցեսների վերաբերյալ, սակայն կոնկրետ որևէ գործով ցուցում չի ստացել նախագահից:

Անդրադառնալով մամուլի հրապարակումներին, տարբեր եղանակներով հաղորդումներին, նշեց, որ եթե մեկն ասում է, որ տեղի է ունեցել գողություն, կարող է ասել, բայց քրեական հետապնդման համար հիմքեր են պետք: Օրինակ՝ եթե ասում են ՀԷՑ-ում տեղի է ունեցել գողություն, դա հիմք չէ, իսկ եթե նախարարությունը կիրականացնի ստուգումներ, ուսումնասիրություններ փաստեր, ապա դատախազությունը դրան ընթացք կտա:

Դատախազը նշեց, որ նշված ընկերությունները իրավաբանական անձինք են, որոնք ունեն քաղաքացիաիրավական, վարչաիրավական պարտավորություններ, և դատախազությունը չի կարող հարուցել քրեական գործ, որպեսզի պարզեն՝ քրեական հանցագործություն կատարվել է, թե ոչ, նոր միայն անդրադառնան քաղաքացիական և վարչական իրավունքին, ընկերությունների ստանձնած պարտավորություններին:

Ինչ վերաբերում է եկամուտների ու ծախսեհայտարարագրերի անհամապատասխանությանը, դեռևս չի նշանակում, որ դա հանցագործություն է եղել: Այդ անհամապատասխանությունը կարող է ունենալ տարբեր պատճառներ, ինչը չի նշանակում, որ հանցագործություն է:

Մեկնաբանություններ (1)

մանկամսուր
(( ինքը զեկուցում է նախագահին, ինքն էլ լսում է լուռ ու ոչ մի ցուցում չի տալիս ! )) - հերիք ա տո!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter