HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայաստանի քաղաքագետների միության նկատմամբ հալածանքի նոր ալիք է սկսվել»

Հիմնադիր Խորհրդարանի հետ գործակցելու պատճառով Հայաստանի քաղաքագետների միության նկատմամբ հալածանքի նոր ալիք է սկսվել: Այս մասին տեղեկացնում է հիմնադիր խորհրդարանը.

«Հիմնադիր խորհրդարանի նախաձեռնությամբ 2015 թ. մայիսի 18-ին կազմակերպված «Քաղաքական հետապնդումները և ստալինիզմի ուրվականը Հայաստանում» թեմայով կլոր սեղան-քննարկման հաջորդ օրը ռեժիմը հալածանքի նոր ալիք է սկսել քննարկման մասնակից, Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի և նրա գլխավորած միության դեմ:

Նույն շենքում տարածք ունեցող և ռեժիմի հենասյուններից մեկը համարվող հայտնի օլիգարխի ազգականի կարգադրությամբ ցուցադրաբար պոկել և միջանցք են շպրտել Քաղաքագետների միության ցուցանակը, ինչպես նաև այդ անձի հսկողության ներքո գտնվող կապի վահանակից անջատել են միության քաղաքային հեռախոսահամարները:

Ս. Սարգսյանի կողմից ԵՏՄ-ին անդամակցելու քաղաքական որոշման օրվանից՝ չարաբաստիկ սեպտեմբերի 3-ից, հետո ռեժիմի թիրախում հայտնված Քաղաքագետների միության և նրա ղեկավարի նկատմամբ հալածանքի նոր ալիք սկսելու վերաբերյալ հրահանգը բացատրվում է այն հանգամանքով, որ նրա ղեկավար Հմայակ Հովհաննիսյանը ոչ միայն ակտիվ կերպով մասնակցել է վերը նշված քննարկմանը, այլև դրա արդյունքների հաշվառմամբ հրապարակվելիք հայտարարության խմբագրմանը, ինչի նպատակով այցելել է Հիմնադիր խորհրդարանի գրասենյակ:

Ռեժիմը 25-ամյա գործունեություն իրականացնող Քաղաքագետների միության նկատմամբ որպես հալածանք իրականացնելու լծակ է օգտագործում այդ կազմակերպությանը նրա ներկայիս գործունեության վայրից հեռացնելու սպառնալիքը, ինչը բացահայտ անօրինականություն է, քանի որ նրա զբաղեցրած տարածքը սեփականության իրավունքով պատկանում է Հմայակ Հովհաննիսյանին: Հատկանշական է, որ Քաղաքագետների միության քաղաքային հեռախոսակապը վերականգվել է միայն Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի արագ արձագանքման խմբի միջամտությունից հետո, իսկ ոստիկանությունը մինչ այս օր դեպքի վայր չի ժամանել:

Կատարվածը ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ Հայաստանում հաստատվել է ստալինյան ամբողջատիրության մեթոդներով իրականացվող բռնատիրություն, ինչի դեմ հարկավոր է համազգային ճակատ կազմել»:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter