HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արտաքին առևտրի նոր տվյալները. արտահանման և ներմուծման ցուցանիշները նվազել են

2015 թվականի հունվար-մարտ ամիսներին Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրաշրջանառությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 28.5 %-ով  և կազմել  945.1 մլն ԱՄՆ դոլար,  այդ թվում` արտահանումը նվազել է 23.1 %-ով և կազմել` 267.6 մլն ԱՄՆ դոլար, իսկ ներմուծումը նվազել է 30.5%-ով`  կազմելով 677.5 մլն ԱՄՆ դոլար:  Այս մասին տեղեկացնում է էկոնոմիկայի նախարարությունը` հղում անելով ազգային վիճակագրական ծառայությանը:

2015 թվականի հունվար-մարտ ամիսներին,  նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արտահանման աճ է նկատվել Հայաստանի Հանրապետությունից մի շարք ԵՄ երկրներ, մասնավորապես` Ավստրիա 50.7%-ով` կազմելով 0.56 մլն ԱՄՆ դոլար, Հունաստան 31.3 անգամ` կազմելով 0.44 մլն ԱՄՆ դոլար, Իտալիա 31.6%-ով` կազմելով 9.55 մլն ԱՄն դոլար, Միացյալ Թագավորություն 5.7անգամ` կազմելով 1.28 մլն ԱՄՆ դոլար, Իսպանիա 22.6 անգամ` կազմելով 0.24 մլն ԱՄՆ դոլար: 

2015 թվականի հունվար-մարտ ամիսներին արտահանման  աճ է նկատվել նաև մի շարք այլ երկրների մասով, մասնավորապես` Ճապոնիա` 35.2 անգամ` կազմելով 3.33 մլն ԱՄՆ դոլար, Վրաստան` 26.8%-ով` կազմելով 23.1 ԱՄՆ դոլար, Իրաք` 42.9 %-ով` կազմելով 28.3 մլն ԱՄՆ դոլար: Մանրամասն` այստեղ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter