HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հեռուստատեսության թվայնացումը երկարաձգվեց վեց ամսով

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագծին, որով առաջարկվում է վեց ամսով երկարաձգել անալոգային հեռարձակումից թվայինի անցումը:

Տրանսպորտի և կապի նախարարությունը, համաձայն կառավարության պաշտոնական հաղորդագրության, կառուցել է թվային հեռուստահեռարձակման ցանցի արդեն 90 տոկոսը:

«Այն լրիվ պատրաստ կլինի մինչև ս.թ. հուլիսի 1-ը: Սակայն ժամկետի երկարաձգումը հնարավորություն կտա հստակեցնել համակարգի ներդրման սոցիալական ծրագրի մոտեցումները և ավելի սահուն անցում կատարել դեպի թվային հեռարձակում», - հայտնում է կառավարությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter