HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գերմանիայի Բունդեսթագում տեղի է ունեցել գերմանահայկական ֆորումի բացումը

Երեկ Գերմանիայի Բունդեսթագում տեղի է ունեցել գերմանահայկական ֆորումի հիմնադրման հանդիսավոր արարողությունը: Գերմանահայկական ֆորումի նպատակը, համաձայն արտաքին գործերի նախարարության պաշտոնական հաղորդագրության, հայ-գերմանական քաղաքական, տնտեսական, մշակութային, գիտական կապերի ընդլայնումն ու խթանումն է:

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԱԺ հայ-գերմանական միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Արտակ Դավթյանը, Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորներ, հասարակական-քաղաքական գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, լրագրողներ:

Միջոցառման սկզբում ընտրվել է ֆորումի կանոնադրությունը: Կազմակերպության նախագահ է ընտրվել Բունդեսթագի պատգամավոր Ալբերտ Վայլերը, փոխնախագահ` Բունդեսթագի պատգամավոր Քարսթեն Քյորբերը: Ֆորումի վարչության անդամներ են ընտրվել ՀՀ-ում Գերմանիայի նախկին դեսպան Հանս-Յոխեն Շմիթը, Բեռլինի Եվրոպական ակադեմիայի նախագահ Էքարթ Շթրաթենշուլթեն, իրավաբան Էրիկ Ֆոգթը:

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել Արտակ Դավթյանը, Աշոտ Սմբատյանը, Ալբերտ Վայլերը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter