HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սյունիքի մարզպետի նկատմամբ սպանության փորձի առթիվ հարուցված քրեական գործով մշակվել են մի շարք աշխատանքային վարկածներ

Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում շարունակվում է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի նկամամբ կատարված սպանության փորձի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական, դատավարական և օպերատիվ-որոնողական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ մայիսի 20-ին՝ ժամը 18:15-ի սահմաններում, Կապան-Գորիս ավտոճանապարհի 30-րդ կմ հատվածում հրազենային կրակահերթ է արձակվել «Լեքսուս LX 570» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, որի մեջ այդ պահին գտնվել են Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, վերջինիս օգնականն ու վարորդը։

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 19 հատ պարկուճ, 3 հատ գնդակի միջուկ։

Քրեական գործով մշակվել են մի շարք աշխատանքային վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ իրականացվում են անհրաժեշտ գործողություններ, հարցաքննվել և հարցաքննվում են մի շարք անձինք։

Սյունիքի մարզպետի և ավտոմեքենայի մեջ գտնված մյուս,  ինչպես նաև քրեական գործով հարցաքննված մի քանի այլ անձանցից վերցվել են փորձանմուշներ և կրակոցների արգասիքների հետքերի առկայությունը պարզելու նպատակով նշանակվել են փորձաքննություններ։

Քրեական գործով նշանակվել են դատաձգաբանական, դատաքիմիական, դատաբժշկական , դատահետքաբանական և այլ փորձաքննություններ։

Նախաքննությունը շարունակվում է։

Մեկնաբանություններ (2)

Արմենակ Եղիայեան
Սուր գործածողը ուշ կամ կանուխ սուրով ալ կը սատկի. երբ ըլլայ՝ Սուրիկ Խաչատրեանը եւ իր զաւակները իրենց գործած ոճիրներուն համար պիտի վճարեն իրենց սեփական կեանքով: Քանի ուրիշներու հոգին այնքան աժան էր իրենց համար, ապա իրենց հոգին ալ աժան է ուրիշներուն համար:
Հայեր
Չէ լուրջ, հիմա փորձում եք ազգին էշի տեղ դնել թէ իբր էս կինոն իսկական կինո է՞, ոստիկանությունը վերջնական կպախարակվի Հայաստանում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter