HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության հայտարարությունը. խոչնդոտում են ֆրանսահայ ազգային-քաղաքական գործչի մուտքը Հայաստան

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության հայտարարություն է տարածել, նշելով որ ֆրանսահայ հայտնի ազգային-քաղաքական գործիչ, Հայկական վերածնունդ համահայկական կազմակերպության Փարիզի մասնաճյուղի համակարգող, Ֆրանսիայի քաղաքացի Շանթ Ոսկերչյանին (ըստ ՀՀ-ում կացության հատուկ կարգավիճակի վերաբերյալ փաստաթղթի՝ Ջեան-Բապտիստե Օզկիրիսյան) արդեն շուրջ երկու ժամ շարունակ պահում են սահմանային գոտում և խոչընդոտում են նրա մուտքը Հայաստանի Հանրապետության տարածք:

«Նրա ձեռքից առանց որևէ պատճառաբանության վերցրել են ՀՀ-ում կացության հատուկ կարգավիճակի վերաբերյալ փաստաթուղթը: Շանթ Ոսկերչյանը հայտնի է որպես ռեժիմի հանցավոր գործողությունների, իսկ վերջին շրջանում՝ հատկապես Հիմնադիր խորհրդարանի անդամների ապօրինի կալանավորման դեմ կազմակերպված բողոքի ակցիաների ղեկավար և ակտիվ մասնակից»,- նշված է Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության հայտարարությունում: 

Մեկնաբանություններ (2)

Արմենակ Եղիայեան
Այսինքն ճիշդ ի՞նչ է Հիմնադիր խորհրդարանի ուզածը, որ պետութիւնը կարմիր գո՞րգ փռէ իր դէմ ցոյցեր կազմակերպած Շանթ Ոսկերչեանին ոտքերուն տակ: Ոճի՞ր է զինքը երկու ժամ մաքսատան մէջ պահելը: Հիմնադիր խորհրդարան ըսուածը ա՛լ չափը կ'անցընէ կարծեմ: Անցնինք: Խոչընդոտ բառը երկու անգամ սխալ գրած էք. պէտք է գրուի ը-ով՝ խոչ-ընդ-ոտ: Իսկ ԿԱՑՈՒԹԻՒՆ բառն ալ պէտք է ըլլայ կեցութիւն՝ ՀՀ-ու ԿԵՑՈՒԹԵԱՆ յատուկ կարգավիճակ...:
Հ.Շ.
Ես ել մասնաւոր խնդիր չունեմ պատահարին հետ, միայն թէ, նկատի առնենք որ այս անհատը, ցարդ, առաւելագոյնը ութ հոգի է յաջողել «զօրաշարժի» ենթարկել Սփիւռքում: --- Ներառեալ ինք: --- Իսկ միւս եօթն ել, հաւանաբար, Հայաստանից նոր արտագաղթած անձիք են: ----Տուեալներ եմ նշում, պարզապէս, որպէսզի թիւրիմացութիւն չլինի, Հայաստան-Սփիւռք նիւթի կապակցութեամբ… --- նաեւ, յայտնելու համար որոշ զարմանք, որ այսպիսի մի անձ կարող է անվտանգութեան հարց ստեղծել Հայաստանում... անհաճոյ եւ անհամակրելի անձ լինելը պարզ է, անձնապէս երբեք չէի ուզենար իր հետ ոեւէ առիթով եւ որեւէ կերպով երբեւիցէ յարաբերիլ, սակայն ամբողջ երկրին համար «վտա՞նգ» է, ասանկ մէ՞կը... կա՞ն արդեօք այլ, աներեւելի տուեալները... --- հttps://www.youtube.com/watch?v=C6QLmNnWrDs (եթէ վերջում երեւցող աղավնին ել հաշվենք, այս մեծն այլախոհների թիւը հասնելու է ուրեմն ընդամէնը 9-ի…)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter