HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աշխարհը տեսնելու է ջրի համար պատերազմներ

Ամերիկացի հայտնի գործարար և ներդրող Ջիմ Ռոջերսը (Jim Rogers) կարծում է, որ աշխարհի տարբեր մասերում ջրի համար պատերազմներ են տեղի ունենալու, և արդեն այսօր ջուրը շատ կարևոր ռեսուրս է:

Ռոջերսը «Sinclair & Co.» մարկետինգային գործակալությանը տված հարցազրույցում ասել է. «Այսօր ջուրն ամենամեծ հնարավորություններն է ստեղծում: Եթե Մերձավոր Արեւելքում, Կարմիր ծովից արևելք պատերազմները մղվելու են նավթի համար, ապա այդտեղից արևմուտք` ջրի համար, քանի որ այս տարածաշրջանում ջրի լուրջ խնդիրներ կան: ԱՄՆ-ի արևմտյան մասում նունպես ջրի խնդիրներ կան, քանի որ ջրային ավազանը գրեթե սպառվել է»:

Իրականում ջրի խնդիրներն առկա են աշխարհի տարբեր մասերում: Ըստ Ջիմ Ռոջերսի՝ ջրի մեծ խնդրիներ ունի նաև Չինաստանը. «Նրանց ջրային ռեսուրսները կենտրոնացված են ոչ այնտեղ, որտեղ անհրաժեշտ է, և միաժամանակ ջուրը կեղտոտ է: Առանձին դեպքերում ջուրը շատ աղտոտված է: Չինացիները հսկայական գումարներ են ծախսում, որպիսի լուծեն այս խնդիրը և, իհարկե, նա  ով կօգնի լուծել այն, մեծ գումարներ կաշխատի»: 

«Ջուրը քաղաքակրթության ամենակարևոր սահմանումն է: Ես մի քանի անգամ ճանապարհորդել եմ աշխարի շուրջ և տեսել եմ բազմաթիվ քաղաքակրթություններ, որոնք անհետացել են, քանի որ անետացել է ջուրը: Մարդիկ ի վիճակի են հաղթահարել պատերազմներ և տնտեսական ճգնաժամեր, հեղափոխություն և սով, ժանտախտ, սակայն մարդիկ չեն կարող ապրել առանց ջրի: Մենք պետք է նայենք ավելի հեռու, հակառակ դեպքում ջուրը կդառնա շատ թանկ, բայց մենք պետք է շարժվենք, որպեսզի գտնենք ջուր ունենալու հնարավորությունը»,- ասել է Ռոջերսը:

Ջրի խնդիր կա նաև Հնդկաստանում, մասնավորապես Հյուսիսային Հնդկաստանում:  Եթե Հնդկաստանը և Չինաստանը նայենք որպես միասնական տարածք, ապա կտեսնենք, որ աշխարհի բնակչության կեսից ավելին ջրի խնդիր ունի: 

«Ջրի խնդիրը այն է, որ ոչ ոք չի կարող տնօրինել ջուրը,- ասել է Ռոջերսը: -Եթե դուք դա անեք, ապա քաղաքական ճգնաժամի ժամանակ դուք կախված կլինեք հրապարակում, որովհետեւ, դու շահագործում ես Աստծո շնորհած ջուր ունենալու իրավունքը:  Եւ մարդիկ կանիծեն ձեզ: Բայց եթե ձեզ հաջողվի լուծել ջրի  խնդիրը, նրանք  ձեր պատվին հուշարձան կկանգնեցնեն: Եւ դուք կլինեք շատ հարուստ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter