HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախընտրական խոստումներ. կոլեկտիվ կինոդիտումից մինչև հայրենասիրական ներդրումներ

Հունիսի 7-ին կկայանա Ալավերդու քաղաքապետի ընտրությունը: Նախընտրական քարոզչությունը սկսվել է մայիսի 20-ին:

Երեկ քաղաքապետի թեկնածու Կարեն Փարեմուզյանը նախընտրական հանդիպում ունեցավ Ալավերդու թիվ 2 դպրոցի ուսուցիչների և ծնողների  հետ: Թեկնածուին ընտրողներին ներկայացրեց Ալավերդու կրթության ոլորտի աշխատողների արհմիության  նախագահ Լեյլի Կարապետյանը: Պարզվեց՝ քաղաքապետի անկուսակցական թեկնածուն մասնագիտությամբ ինժեներ- էլեկտրամեխանիկ է: Նա ավարտել է Երևանի Կարլ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտը: Կ. Փարեմուզյանը 1995 թ.-ից աշխատել  է  «Արմենիան Քափըր փրոգրամ» ընկերությանը պատկանող  Ալավերդու պղնձաձուլական գործարանում` որպես տեխնոլոգ, 2004-2008թթ.  ղեկավարել է  գործարանի մեխանիկական արտադրամասը,  2008-2011թթ. զբաղվել է մասնավոր բիզնեսով, 2011թ.-ին աշխատանքի  է անցել  Հարավկովկասյան երկաթուղու Սանահինի գծային տեղամասում` սկզբում պետի տեղակալ, ապա` պետ:

Լեյլի Կարապետյանը կոչ արեց  ընտրողներին  քաղաքապետի թեկնածուին աջակցել ոչ միայն ընտրվելիս, այլ նաև ընտրվելուց հետո: Կ. Փարեմուզյանը,  մինչ  իր նախընտրական ծրագիրը ներկայացնելը, հայտնեց, որ  իր կինը նույնպես աշխատում է թիվ 2 դպրոցում,  ընկերոջ` Ալավերդու գործող քաղաքապետ Արտավազդ Վարոսյանի կինն էլ  դպրոցի տնօրենն է. «Ուզում եմ ասել, որ ես Ձեզ համարում եմ իմ հարազատ կոլեկտիվը»,- ասաց  նա:

Վերադառնալով իր նախընտրական ծրագրին Կ. Փարեմուզյանն  ասաց, որ քաղաքապետ ընտրվելու դեպքում ամրպնդելու է դպրոցների և քաղաքի մարզական հիմնարկների կապը: Աշխատելու է «Վերականգնլ հինը, կառուցել`նորը» կարգախոսով: Խոստացավ, որ նոր շունչ է հաղորդելու հին Ալավերդուն, այդ նպատակով քաղաքի արդյունաբերության ոլորտում  վերականգնելու է այն, ինչ հնարավոր է:  Նա կարևորեց Ալավերդիում փոքր արտադրությունների, այդ թվում փոքր ու միջին բիզնեսի զարգացումը: «Սոցիալական խնդիրների լուծման հիմքը մարդուն աշխատանքով  ապահովելն է»,- բացատրեց  թեկնածուն և հավելեց, որ  իր թիմում որոշել է ընդգրկել միայն քաղաքի համար մտածողներին:  

Ալավերդու սանիտարական վիճակի բարելավման գործում կարևորեց  բնակչության ներգրավումը մաքուր քաղաք ունենալու համար: Իր նախընտրական ծրագրի կարևոր կետերից մեկը Կ. Փարեմուզյանը համարեց նաև  բազմազավակ ընտանիքների և հայրենիքին ծառայություն մատուցած սոցիալալապես ծանր վիճակում հայտնված ազատամարտիկների   սոցիալական աջակցությունը: Անդրադարձավ  նաև Ալավերդիում տուրիզմի զարգացման խնդիրներին: Կարեն Փարեմուզյանը գտնում էր, որ նախկին քաղաքապետերը ահագին աշխատանքեր են կատարել Ալավերդու  զարգացման գործում. «Եթե մենք հիշենք Ալավերդին սրանից 10-15 տարի առաջ` քաղաքում լուսավորություն չկար, նորմալ աղբահանություն չկար, իհարկե ջրամատակարարումը, կոյուղին սարսափելի վիճակում էին, ահագին աշխատանք է արվել»:

Քաղաքապետի թեկնածուն  տեղյակ չէր, որ  Ալավերդու աղբահանության խնդիրն այսօր էլ շարունակվում է մնալ չլուծված, թեև  համայնքի բյուջեից  այդ նպատակով  տարեկան ծախսվում է 58 մլն դրամ: Նախընտրական  ծրագիրը ներկայացնելուց հետո  թիվ 2 դպրոցի ուսուցիչների և ծնողների կողմից  քաղաքապետի թեկնածուին հարցեր  չուղղվեցին. «Մեկ տարի աշխատելուց հետո, երբ կգաք մեզ հետ հանդիպման, մեր հարցերը կտանք»,-ասաց ուսուցիչներից մեկը:

Լևոն Հարությունյանը թեկնածուից պահանջեց ընտրվելու դեպքում  ուշադրություն դարձնել քաղաքի կինոթատրոնի  վերաշահագործմանը. «Մարդկանց հոգեբանության վրա դրական ազդեցություն է թողնում կոլեկտիվ կինոդիտումը»,-իր պահանջը հիմնավորեց Լ. Հարությույանը: Կ. Փարեմուզյանը խոստացավ լուծել խնդիրը: Դրանով էլ ավարտվեց  քաղաքապետի  հանդիպումը թիվ 2 դպրոցի  ուսուցիչների և ծնողների հետ:  

Հանդիպումից հետո Կ. Փարեմուզյանին խնդրեցինք հայտնել, թե ինչպես  է վերականգնելու հինը և կառուցելու նորը, հատկապես աշխատատեղերի ստեղծման գործում. «Դրսի ալավերդցիների հետ հանդիպումներով, բացատրական աշխատանքերով, մարդիկ պետք է վստահ  լինեն, որ իրենց ներդրումները չեն կորչի և Ալավերդիում կատարեն  ներդրումներ ու ստեղծեն աշխատատեղեր: Էդ հայրենասիրական քայլը իրենք պետք է կատարեն»,- պատասխանեց նա:  

Ասաց, որ ալավերդցի ներդրողներին աշխատատեղ ստեղծելու գործում նաև երաշխիք է տալու. «Երաշխիքը իմ աշխատանքային փորձն է: Ես արտադրությունում եմ աճել, ղեկավար դարձել: Այսինքն՝ ես գիտեմ, ինչ է պետք անել փակված արտադրությունները վերականգնելու համար»,- բացատրեց  Կ.Փարեմուզյանը:

Առայժմ մեր ջանքերը ապարդյուն են անցնում Ալավերդու քաղաքապետի մյուս թեկնածու Արթուր Աբգարյանի հետ հանդիպելու համար: Թեկնածուի շտաբից  մայիսի 20-ին արդեն 2-րդ անգամ մեզ պատասխանեցին, որ  Արթուր Աբգարյանը գտնվում է Երևանում` իր նախընտրական քարոզչական նյութերի պատրաստման գործով եւ վերադառալու է 3 օր հետո:  

Մեկնաբանություններ (10)

Կարեն Բաղդասարյան
Հրաշք քաղաքին արժանի քաղաքապետ. Կարեն Փարեմուզյան
Արմեն
Նալբանդյանը մարզպետի պաշտոնով չի բավարարվում,ուզումա համատեղության կարգով քաղաքապետ էլ աշխատի,նենց որ թեկնածուից շատ բան մեկ պահանջի ու սպասի:Կասեն `կանի,չեն ասի` չի անի,մի խոսքով ինքը էս գործում չկա,մենակ անուննա:Կարենը կարողա հետո ինքն էլ փոշմանի իրա վիճակը զգալով,բայց ուշ կլնի ու վերջում մենակա մնալու:
Հրաշք քաղաք
Ոնց որ ձեռ առնեք՝ հրաշք քաղաք։ Ալավերդին էկոլոգիապես մեռած է ժամը 7-ից հետո փողոցում մարդ չկա գործազրկությւոն է, իսկ դուք ասում եք՝ հրաշք քաղաք
Գայանե
Որքան գիտեմ ,,Տաշիր,, բարեգործական հիմնադրամի նախագահը Կարեն Կարապետյանն է,բայց նրա կողմից շրջանավարտներին հատկացված 100-հազարական դրամները Ալավերդու դպրոցներում հանձնվեց Կարեն....Փարեմուզյանի անունից,իսկ եթե էդ գումարները ,,Տաշիրի,, տվածը չեն` եդ դեպքում էլ ընտրակաշառքի հոտ է գալիս:
Գագաիկ
Ժողքվուրդ, էդ սև ՊՌ-ին մի հավատացեք, կանանց ու տղամարդկանց անունով Աբգարյանների ՊՌ-չիkներ են գրում, Ալան թալանը լինելու է հենց նրանց իշխանության գալուց հետո, մի հատ նայեք ովա իրաnc շրջապատy, անգրaգետ ու տգետ լակոտներ, թաղային կիսագողականներ: Abga8janne8 en ողջ կյանքում թալանել պետությանy , մեզ ու ձեզ, միլիարդավոր դրամների հարկեր թաqցրել ձեր աշխատավարձից ու թոշակից գողացել: Իսկ էն մեղադրանմքը որ Փարեմուզյանը գողացել է, թwղ մի հատ նայեն հարուցված գործը, sa8qavw8wumne8i պակասորդ, որի համար մարդը եռապատիկ վճարելա, իսկ գիտեք թէ ով է տարել այդ սարքավորումը, Տարոն Abga8jany, այն էլ անվճար, այն էլ ընկերական, հիմա ասեք անբարո չէ նրանց կողմից խոսել այդ մասին, եթե գողություն է նրանք էլ են գող: Ով է լսած միլոիանովր դոլարներ եկամուտ ստացող մարդիկ, երբևէ լսել եք 10 000 դրամ բարեգործության մասին,չեք լսել, որովհետև գծուծ են: «
Հայկ
հետաքրքիր ա ձեր ասած (հաճույքով ածուով ավարտվող ուրիշ բառ կգրեի) արթուր աբգարյանը դեռ քանի օր պետք ա երևան դասընթացներ անցնի որ գոնե հունիսի 5ի դեմառդեմին ստուդիայից չփախչի: որովհետև էտ 3 օրը պարզվեց որ շատ քիչ էր նրա նման անփորձ ու բամբակի մեջ մեծացած մեկի համար: վստահ եմ ալավերդցիներն էնքան հասկացողություն ունեն հասկանալու համար, որ մեր քաղաքը ուղղակի չի կարող ունենալ այնպիսի քաղաքապետ, ով Դեմառդեմ հաղորդման ժամանակ, վերջի պահին, երբ բոլորն արդեն իրենց տեղերում են, ասում ա Կհասցնեմ մի րոպեով դուրս գամ?. ու տենց էլ անհետ կորում ա ստուդիայից: իսկ հետո արդեն համապատասխան կանացի ոգևորությամբ իր վախկոտության համար պատճառաբանություններ է փնտրում, թե իբր վերջին պահին ինչ որ ֆորմատ է փոխվել, և դա այն դեպքում, երբ երկու թեկնածուներն էլ տեղեկացվել են մի քանի անգամ հաղորդման ֆորմատի մասին, ու պայմանավորվածության մեջ ոչ մի փոփոխություն չի եղել: ահա այսպիսի անարժանապատիվ թեկնածու մեր արժանապատիվ քաղաքի համար...
Աշխեն
Հարգելի մեկնաբանողներ,փորձեք քաղաքապետի թեկնածուին հեղինակազրկելու ձեր անիմաստ մղումների մեջ գոնե ալավերդցիներին չվիրավորել,որովհետև նրանք գիտեն և հստակ պատկերացնում են երկու թեկնածուների հնարավորությունները և ի վիճակի են ճիշտ ընտրություն կատարել:
Դավիթ Մուրադյան
Մեծ գայլերը փոքր գայլին գառերի պահակ են դնում:
Անահիտ
Հետաքրքիր է Փարեմուզյանին ուղեկցող ալավերդցի մտավորականները չեն ամաչում իրենց թեկնածուի մտավոր մակարդակից ու ,,մտքի թռիչքներից,,:Թե հերթական անգամ վերևիից հրաման են ստացել:
Samvel
Հրաշք քաղաքը հնարավոր է մնա առանց բյուջեի,եթե գովաբանվող թեկնածուն գործի դնի ալան-թալանի իր հարուստ զինանոցը:Գործարանում կատարած գողությունները մարսելուց հետո նորից ախորժակը բացվել է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter