HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ստուգումներ են իրականացվում մանկապարտեզին սննդամթերք մատակարարող ընկերությունում

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հայտնում է, որ Արմավիրի մարզում երեխաների մոտ գրանցված աղիքային ինֆեկցիայի վարակի դեպքերի մասին հաղորդում ստանալուց անմիջապես հետո` մայիսի 18-ին և մայիսի 19-ին, իրականացրել է Արմավիր քաղաքի թիվ 6 և թիվ 9 մանկապարտեզներում առկա սննդամթերքի՝ այդ թվում կաթի նմուշառում և հանձնել լաբորատոր փորձաքննության՝ պարզելու համար առողջապահության նախարարության կողմից հաստատված շիգելա զոնե վարակի աղբյուրը:

Լաբորատոր փորձաքննության նպատակով վերցվել են նաեւ սննդամթերքի հետ շփվող մակերեսներից լվացուկներ: Շիգելա զոնեն (դիզենտերիան) համարվում է «կեղտոտ ձեռքերի» հիվանդություն, որը հանդիսանում է մարդկային շփման գործոնով պայմանավորված վարակ: Մանկապարտեզների աշխատակիցների, ինչպես նաև երեխաների առողջական վիճակի հսկողությունն ամենօրյա ուշադրության կենտրոնում պահվող գործողություն է, որն ուղղված է դրսից ներթափանցվող վարակիչ հիվանդությունների տարածումը կանխարգելելուն:

Մանրէաբանական փորձաքննության արդյունքները և վարակի աղբյուրը պարզ կլինեն 7 օրյա ժամկետում:

Իրականացվող կանխարգելիչ միջոցների շրջնակակներում Ծառայության կողմից կազմակերպվել է շրջայց Արմավիր քաղաքի մյուս 10 նախադպրոցական ուսումնական հաստատություններ՝ գնահատելու խոհանոցների սանիտարահիգիենիկ իրավիճակը, սննդամթերքի պահման պայմանները, պիտանիության ժամկետները և անվտանգությունը հիմնավորող փաստաթղթերը: Ծառայության մասնագետների կողմից գրանցվել են սանիտարահիգիենիկ պահանջների խախտումներ, որոնց վերացման ուղղությամբ տրվել են հստակ հանձնարարականներ:

Պարզվել է, որ Արմավիր քաղաքի նախադպրոցական հաստատություններին սննդամթերք է մատակարարում միևնույն տնտեսավարող սուբյեկտը («Մ.Ա.Ս.Տ.Ա.» ՍՊԸ), որում Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի հրամանով արդեն իրականացվում է ստուգում:

Լաբորատոր փորձաքննության արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ:

«Մ.Ա.Ս.Տ.Ա.» ՍՊԸ, համաձայն ՀՀ ԱՆ պետական ռեգիստրի տվյալների, գրանցված է Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղում: Հիմնադիր սեփականատերը Արայիկ Դավթյանն է: «»

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter