HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ասկերանի Խաչմաչ և Շոշ գյուղերը նոր համայնքային կենտրոններ ունեն

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանն այսօր ներկա էգտնվել Ասկերանի շրջանի Խաչմաչ և Շոշ գյուղերի համայնքային կենտրոնների բացմանհանդիսավոր արարողություններին: 

ԼՂՀ կառավարությունը հայտնում է, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի և Արցախի կառավարության համաֆինանսավորմամբ կառուծված կենտրոնների շահագործմանը նվիրված միջոցառումներին մասնակցում էին նաև հիմնադրամի՝ տարբեր երկրների տեղականկենտրոնների ներկայացուցիչներ՝ գործադիր տնօրեն Արա Վարդանյանի գլխավորությամբ:

Հնչած ելույթներում համայնքի բնակիչներն իրենց երախտիքի խոսքն են հղել բարերաներին՝ գեղեցիկ ու հարմարավետ շենքերի համար և խոստովանել, որ կենտրոնների գործարկումը նոր ռիթմ կհաղորդի համայնքային կյանքին:

Կարևորելով հատկապես գյուղերում իրականացվող հիմնադրամի ծրագրերը՝ բնակիչների ու բարերարների կողմից ընդգծվել է, որ դրանք նպաստում են գյուղերի զարգացմանն ուկանխում երիտասարդների արտահոսքը:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի և ԼՂՀ կառավարության այս համատեղծրագրի շրջանակներում Արցախի տարբեր համայնքներում արդեն շահագործվել է 7 համայնքային կենտրոն, նախատեսվում է կառուցել ևս 11-ը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter