HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բախշյանը՝ քաղաքապետին. ինչ իրավունքով է բացօթյա սրճարանի համար տրված շինթույլտվությամբ կառուցվում եռահարկ ինչ-որ բան

«Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը նամակով դիմել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ անդրադառնալով Օղակաձև զբոսայգում իրականացվող շինարարությանը և զբոսայգու որոշ տարածքներում սփռված աղբին:

«Բազմիցս անդրադարձել  եմ Վարդանանց 15/4 հասցեում Օղակաձև զբոսայգու տարբեր հատվածների անմխիթար վիճակին: Կրկին ահազանգում եմ այն մասին, որ, ըստ Ձեր 18.03.2014թվակիր նամակի,  զբոսայգու 5-րդ հատվածում 16.07.2013թ. հ.01/18-34029-674  տրվել է շինթույլտվություն`  բացօթյա սրճարանի և զվարճալիքների կենտրոնի կառուցման համար, այնինչ  այնտեղ բացօթյա սրճարանի փոխարեն նոր-նոր սկսվել է եռահարկ շինության շինարարություն:

Ի՞նչ իրավունքով է «Մանկական զվարճալիքների կենտրոն»  և «Լենա թովմասյան» ՍՊԸ-ն բացօթյա սրճարանի համար տրված շինթույլտվությամբ կառուցում եռահարկ  ինչ-որ բան: 

Խնդրում եմ տրամադրել 16.07.2013թ. հ.01/18-34029-674  շինթույլտվության պատճեն:

Ահավոր փնթի է ashion café-ի և Օղակաձև զբոսայգու Ալեք  Մանուկյան-Վարդանանց փողոցին հարող  նախկին սրճարանի տարածքը իր պատառոտված պաստառներով ու աղբով: Ո՞վ է պատասխանատվություն կրում Օղակաձև զբոսայգու անտեր հատվածներում  մաքրությունը  պահպանելու համար, ի ՞նչ է անում այս ուղղությամբ Կենտրոն վարչական շրջանի կոմունալ բաժինը»,- գրել է Անահիտ Բախշյանը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter