HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կալանավորի հաղորդմամբ՝ քննիչները բռնության են ենթարկել իրեն և պատճառել մարմնական վնասվածքներ

Հատուկ քննչական ծառայությունը հայտնում է, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուրիրավասության դատարանում քննվող քրեական գործով ամբաստանյալ,ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Էդգար Ծ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվելայն մասին, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչականբաժնում իր վերաբերյալ քննվող քրեական գործի նախաքննությանընթացքում 2014 թվականի նոյեմբերի 18-ին ինքնախոստովանականցուցմունք կորզելու նպատակով ոստիկանության Մալաթիայի բաժնիշենքում երկու քննիչ ծեծի են ենթարկել իրեն՝ պատճառելովմարմնական վնասվածքներ:

ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորիհաղորդման հիման վրա պաշտոնատար անձանց կողմից բռնությամբզուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter