HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Փանիկ համայնքի հաշվեկշռում գտնվող ոռոգման համակարգից ապօրինի զոդված խողովակները կրկին մոնտաժվել են

«Հետք»-ն անդրադարձել էր Շիրակի մարզի Փանիկ համայնքի հաշվեկշռում գտնվող ոռոգման համակարգի 57 մետր խողովակաշարի ապօրինի զոդման պատմությանը, որ տեղի էր ունեցել մոտ երկու ամիս առաջ: Գյուղից 7 կմ հեռավորության վրա գտնվող հանդամասում զոդված խողովակները պատահաբար հայտնաբերել էին գյուղացիները:

Փանիկի համայնքապետ Հրաչիկ Սալնազարյանը դրանք ժամանակավորապես տեղափոխել էր գյուղ եւ պահեստավորել:  «Հետքը» հետաքրքրվեց Փանիկի համայնքապետից, թե ի վերջո ինչ ճակատագրի են արժանացել զոդված խողովակներն եւ ինչ ընթացքի մեջ են գողության փորձի վերաբերյալ երկու համայնքապետերի ոստիկանությունում գտնվող դիմումները:

«Ես այդ խոովակներն արդեն իմ միջոցներով նորից տեղափոխել եմ հանդամաս,-փոխանցեց Հրաչիկ Սալնազարյանը,-զոդման աշխատանքները կատարվել են հարեւան Մեղրաշեն համայնքների միջոցներով, դե իսկ ոստիկանությունում էլ որքան գիտեմ գործը փակված չէ, փորձում են պարզել, թե ովքեր են ցանկացել զոդման միջոցով գողանալ խողովակները»:

Մեղրաշենի համայնքապետ Հունան Պետրոսյանն եւս հաստատեց, որ զոդման աշխատանքներն իրականացվել են իրենց միջոցներով: Համայնքապետը նշեց, որ ջրատարը 4-5 համայնքի հողատարածքների ոռոգման հարց կարող է  լուծել հետագայում: Հունան Պետրոսյանին հիմա այլ հարց է հետաքրքրում, թե ինչպես կարող էր ոռոգման այդ համակարգը հայտնվել Փանիկ համայնքի հաշվեկշռում, եթե այն չի անցնում տվյալ համայնքի հողատարածքներով:

«Այդ խողովակաշարը գտնվում է Փանիկի հողերից առաջ, այսինքն որեւէ կերպ նրանց հետ չի առնչվում, բայց հայտնվել է իրենց հաշվեկշռում: Այս հարցն եւս կարիք ունի պարզեցման»,-նկատեց Հունան Պետրոսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter