HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Վերջին զանգի» միջոցառմանը

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մայիսի 23-ին ներկա է գտնվել Ստեփանակերտի թիվ 11 ավագ դպրոցի «Վերջին զանգի» միջոցառմանը: Այս մասին հայտնում են ԼՂՀ կառավարությունից: Ա. Հարությունյանը շնորհավորել է շրջանավարտներին դպրոցն ավարտելու կապակցությամբ և նրանց մաղթել հաջողություններ կյանքի հետագա փուլերում:

Վարչապետը նաև շնորհավորական ուղերձ է հղել հանրապետության բոլոր շրջանավարտներին: Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Սիրելի՛ շրջանավարտներ,

ընդունե՛ք իմ ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները դպրոցական վերջին զանգի կապակցությամբ: Այս օրը ձեզ համար շաղախված է թե՛ բերկրանքով, թե՛ հրաժեշտի ծանրությամբ: Բերկրանք, որ հաջողությամբ անցնում եք կյանքի առավել պատասխանատու մի փուլ՝ լեցուն նորանոր վերելքներով ու մարտահրավերներով: Հրաժեշտի ծանրություն, քանզի լսում եք ձեր պատանեկան անաղարտ երազանքների ու հույզերի վերջին զանգը, հրաժեշտ եք տալիս ձեզ հարազատ դարձած կրթօջախներին և ուսուցիչներին:

Այս պահը  հուզումնառատ է, առավել՝ ուրախալի. չէ՞ որ պատրաստվում եք նոր նավարկության՝ դեպի հասուն նպատակների ու որոշումների հորձանուտ: Ուստի, կոչ եմ անում ձեզ՝ամենայն վճռականությամբ ու ցնծությամբ ոտք դնել կյանքի հաջորդ փուլի շեմին»:

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter