HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Որ ոլորտների հաշվին է ՏԱՑ-ն աճել. ԱՎԾ

Օրերս ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է, որ այս տարվա հունվար-ապրիլին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 2.7 %-ով։ Ընդ որում, 2015 թ. ապրիլին, նախորդ տարվա ապրիլի համեմատ, տնտեսական ակտիվությունն աճել է 3.2 %-ով, իսկ 2015 թ. մարտի համեմատ՝ 3.4 %-ով։

Եթե հավատանք վիճծառայության տվյալներին, ապա ստացվում է, որ նշված ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշի աճին առավելապես նպաստել են գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալի աճը, արդյունաբերական արտադրանքի ծավալի աճը և բնակչությանը մատուցված ծառայությունների ծավալի աճը: Մասնավորապես, գյուղատնտեսության ոլորտում արձանագրվել է 4.8 %, աճ, արդյունաբերության ոլորտում՝ 4.2 %, իսկ ծառայությունների ոլորտում՝ 3.1%։

Փոխարենն, ըստ ԱՎԾ-ի, այս տարվա առաջին 4 ամսում, 2014-ի նույն ժամանակահատվածի համեմատ, 7.6 %-ով նվազել է երկրում առևտրի շրջանառությունը: Իսկ սպառողական գների ինդեքսը կազմել է 5 %:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter