HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Եվրատեսիլ 2015»-ի հաղթողը Շվեդիայի ներկայացուցիչն է

27 երկրների միջև Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում կայացած «Եվրատեսիլ 2015» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող «Genealogy» խումբը զբաղեցրեց 16-րդ հորիզոնականը՝ հավաքելով 34 միավոր: «Եվրատեսեիլ 2015»-ի հաղթող ճանաչվեց Շվեդիայի ներկայացուցիչ Մոնս Զելմերլովն իր «Heroes» երգով:

Հայաստանին 12 միավոր տվեց միայն հարևան Վրաստանը: Բացի գրաֆիկում ներկայացվածներից, մյուս բոլոր երկրներից հայաստանը 0 միավոր ստացավ: 

Հայաստանն իր 12 միավորը տվեց Ռուսաստանին, 10-ը՝ Վրաստանին, 8-ը՝ Մոնտենեգրոյին:

«Genealogy» խումբը կազմվել է 6 աշխարհամասերի հայազգի ներկայացուցիչներից: Հայաստանից խմբին միացել է Ինգա Արշակյանը: Եվրոպան ներկայացնում է ֆրանսահայ Եսայի Ալթունյանը, Ամերիկան՝ Թամար Կապրելյանը, Աֆրիկան՝ Վահե Թիլբյանը, Ասիան՝ Ստեֆանի Թոփալյանը, Ավստրալիան՝ օպերային երգչուհի Մերի-Ջին Օ'Դոհերթի Վասմաթզիանը:

«Genealogy»-ի «Don't deny» երգի երաժշտության հեղինակը Արմեն Մարտիրոսյանն է, խոսքերը գրել է Իննա Մկրտչյանը: Առաջին եռյակում են Ռուսաստանը և Իտալիան:

Մեկնաբանություններ (2)

Ripsime Amirogyan
Հայեր, մի տխրեք, մերոնք շատ լավն էին, բայց միայն մեզ համար: Այդ շոուն չի սիրում դասականին հարող ոչինչ՝ թե արտաքնապես, թե բովանդակությամբ: Այնտեղ պետք է հա-հա-հի-հի, մինի, վառվռուն զգեստներ և... քաղաքականություն:
Ararat Minasyan
Կամ պետք է ընդհանրապես չմասնակցել այդ տխմար մրցույթին, կամ, այո, համապատասխանել այսօրվա Եվրոպայի կասկածելի նախընտրություններին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter