HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱՄՆ-ն Չինաստանի քաղաքացիներին մեղադրել է լրտեսության և կոմերցիոն գաղտնիքների գողության մեջ

Ամերիկյան իշխանությունները Չինաստանի մի խումբ քաղաքացիների նկատմամբ մեղադրանք են ներկայացրել տնտեսական լրտեսության և կոմերցիոն բնույթ կրող գաղտնիքների գողության համար: 

ԱՄՆ-ի արդարադատության դեպարտամենտը մեղադրանք է ներկայացրել Չինաստանի 6 քաղաքացիների, որոնցից 3-ը պրոֆեսորներ են, սովորում են Հարավային Կալիֆորնիայի համալսարանում: Նրանց մեղադրում են «Չինաստանի կառավարության ենթակայության տակ գործող  համալսարանների և կազմակերպությունների համար» գաղտնի կոմերցիոն իմֆորմացիա և փաստաթղթեր հավաքելու մեջ:

«Wall Street Journal»-ը գրում է, որ Չինաստանի քաղաքացիները փորձել են գողանալ ամերիկյան  «Avago Technologies» և «Skyworks Solutions » ընկերությունների կոմերցիոն գաղտնիքները: Երկու ընկերություններն էլ մասնագիտացված են կիսահաղորդիչ սարքավորումների բնագավառում:

Հարավային Կալիֆորնիա շրջանի դատախազ Մելինդա Հաագը (Melinda Haag) հայտարարել է. «Սիլիկոնյան հովտում ստեղծվող ինովացիոն  տեխնոլոգիաները շարունակում են խոցելի մնալ այլ պետությունների կողմից համակարգված գողության փորձերի նկատմամբ»:

ԱՄՆ-ն և Չինաստանը շարունակում են փոխադարձ մեղադրանքեր ներկայացնել տնտեսական լրտեսության մեջ: 2014 թվականի մայիսին ամերիկայի իշխանությունները հեռակա կարգով մեղադրանք են ներկայացրել չինացի 5 հակերների, որոնք արդյունաբերական  գաղտնիքներ են գողացել «Alcoa», «Allegheny Technologies»,  «United States Steel Corp», «Westinghouse Electric» և մի շարք կազմակերպություններից: 

Չինաստանի պետական լրատվամիջոցները մեղադրել են  ԱՄՆ- ին կեղծ մեղադրանքներ ներկայացնելու և  «խուլիգանական պահվածքի»  համար: Բացի նրանից, որ Չինաստանը հրաժարվել է աշխատել ամերիկյան խորհրդատվական ընկերությունների հետ, Պեկիոնում հայտարարել են, որ արտասահմանյան արտադրության բոլոր բարձր տեխնոլոգիական արտադրությունները անվտանգության նպատակներով ենթարկվելու են  մանրակրկիտ ուսումնասիրությունների: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter