HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անվտանգության խորհրդի նիստ՝ Արցախում

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի նախագահությամբ մայիսի 25-ին տեղի ունեցավ Անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգում ընդգրկված էր 2015թ. հացահատիկային մշակաբույսերի անվտանգ բերքահավաքը եւ հրդեհավտանգ ժամանակահատվածում առաջացող հրդեհների դեմ պայքարը արդյունավետ կազմակերպելու նպատակով իրականացվող միջոցառումների ընթացքին վերաբերող հարցեր: Այս մասին հայտնում է Արցախի նախագահի պաշտոնական կայքը: 

Ելույթներով եւ զեկույցով հանդես են եկել ԼՂՀ գյուղատնտեսության նախարարը, արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենը, գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի տնօրենը, շրջվարչակազմերի ղեկավարները:

Երկրի ղեկավարը կառավարությանը հանձնարարել է բերքահավաքի անկորուստ կազմակերպման համար մինչեւ հունիսի 1-ը ստեղծել օպերատիվ շտաբ` ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի գլխավորությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter