HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավարտվել է ԴԱՀԿ ծառայության նախկին աշխատակցի կողմից գումարների յուրացման գործի նախաքննությունը

Ավարտվել է ԴԱՀԿ ծառայության նախկին աշխատակցի կողմից պարտապաններից ստացված բռնագանձման ենթակա գումարների յուրացման փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին հայտնում է ՀՔԾ-ն: 

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով հիմնավորվել է, որ ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայության նախկին աշխատակից Գրիգոր Սարգսյանը 2012 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2014 թվականի փետրվարի 10-ն ընկած ժամանակահատվածում, պաշտոնեական դիրքն օգտագործելով, կատարել է զգալի չափերով յուրացման եղանակով ուրիշի գույքի հափշտակություն: 

Մասնավորապես՝ Գրիգոր Սարգսյանը հիշյալ ժամանակահատվածում` տարբեր օրերի, ԴԱՀԿ ծառայությունում հանդիպել է իր կատարողական վարույթներով անցնող վեց պարտապանների հետ, նրանցից ստացել է բռնագանձման ենթակա զգալի չափերի գումարներ, լրացրել և պարտապաններին է տվել վճարման փաստ հանդիսացող անդորրագրեր, սակայն իր վստահությանը հանձնված գումարները օրենքով սահմանված կարգով ԴԱՀԿ ծառայության դեպոզիտ հաշվին չի փոխանցել, այլ, պաշտոնեական դիրքն օգտագործելով, յուրացրել է: 

Վեց դրվագով շուրջ 700 հազ. ՀՀ դրամի չափով` յուրացման եղանակով ուրիշի գույքի հափշտակություն կատարելու համար ԴԱՀԿ ծառայության նախկին աշխատակից Գրիգոր Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայության նախկին աշխատակից Գրիգոր Սարգսյանի կողմից, պաշտոնեական դիրքն օգտագործելով, զգալի չափերով յուրացման եղանակով ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործի նախաքննությունը և հիշյալ գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter