HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լրահամալրում՝ Արցախում

Մայիսի 24-ին Արցախի պաշտպանության բանակի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված միավորման ենթակա զորամասերում անցկացվող տեսչական ստուգումների եզրափակիչ փուլում զորամասերը բերվել են «Լրիվ» աստիճանի մարտական պատրաստականության վիճակի, որի շրջանակներում միավորման զորահավաքային պատրաստականությունը ստուգելու նպատակով իրականացվել է նաև համալրում: Այս մասին հայտնում է ԼՂՀ ՊՆ-ն: 

Ստուգվող բոլոր զորամասերում լրահամալրման գործընթացը կազմակերպվել է բարձր մակարդակով: Կցագրված անձնակազմը և տեխնիկան համալրել են համապատասխան հաստիքները և բերվել հետագա խնդիրների կատարմանը պատրաստ վիճակի:
Անցկացված համալրման գործընթացը փաստել է, որ հակառակորդի հավանական ագրեսիային դիմագրավելուն պատրաստ են ոչ միայն միավորումն ու ենթակա զորամասերը, այլև վերջիններիս կցագրված պահեստազորայինները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter