HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մաքսային մարմինների անօրինական գործունեության արդյունքում` միլիոնավոր դոլարների վնաս է հասցվել պետությանը

ՀՀ քաղաքացի Ռոբերտ Նիկողոսյանը հանցագործության կատարման մասին հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազ` Գևորգ Կոստանյանին.

«22.05.2015 թվականի գլխավոր դատախազության  հատկապես կարևոր գործերով քննության վարչության ավագ դատախազ Գ. Գևորգյանի` ինձ ուղղարկված նամակով հայտնվում է, որ «… Ձեր 2015 թվականի մայիսի 12-ի դիմումների կապակցությամբ կրկին հայտնում եմ, որ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության Երևան քաղաքի պետական եկամուտների կոմիտեի հայցերով բռնագանձումների բաժնի ավագ հարկադիր կատարող Մուշեղ Ղահրամանյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ Ձեր նույնաբովանդակ` 2013 թվականի նոյեմբերի 16-ի դիմումի կապակցությամբ ՀՀ ՀՔԾ-ում նախապատրաստված նյութերով 2013 թվականի դեկտեմբերի 13-ին քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշում է կայացվել` Մուշեղ Ղահրամանյանի արարքում հանցակազմի բացակայության հիմքով:

 … Ձեր դիմումը որպես հանցագործության մասին հաղորդում ընդունելու և դրա հիման վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածով նախատեսված որոշում կայացնելու հիմքերը բացակայում են»:

Այսինքն, ԴԱՀԿ հարկադիր կատարող Մուշեղ Ղահրամանյանի կողմից`  տարիներ շարունակ պարտապանից` ՀՀ ԿԱ ՊԵԿ-ից, այնուհետ` ՀՀ ֆինանսների նախարարությունից` հարկադիր պարապուրդի գումարը չբռնագանձելու, ծառայողական պարտականությունները միտումնավոր  չկատարելու պատճառով`  ՀՀ քաղաքացուն  էական գույքային վնասներ է հասցվել, ԴԱՀԿ ծառայողը կատարել է արարքներ,  որոնք նախատեսնված են ՀՀ քրեական օրենսգրքով, մինչդեռ  գլխավոր դատախազության ավագ դատախազ Գ. Գևորգյանը` մերժում է քրեա-իրավական գնահատական տալ ԴԱՀԿ ծառայողի ապօրինի վարքագծին, այն պարզ պատճառով,  որ եթե  պաշտպանի օրենքը, այդ դպքում հարկադիր պարապուրդի գումարը կփոխհատուցվի ՀՀ քաղաքացուն, մինչդեռ պետությունը, բյուջեն` կկրեն թեկուզ աննշան, բայց գույքային վնասներ, իսկ դա ներկայումս` բյուջեում առկա գումարների սղության պատճառով, ցանկալի չէ:

Վերը նշվածից ելնելով, միաժամանակ հայտնում եմ, որ  22.05.2015թվականի«Ազատություն» ռադիոկայանի «Վրաստանի արտահանումը ԵՄ տասն անգամ ավելի է աճել, քան Հայաստանինը» հրապարակման մեջ մասնավորապես ասվում է` «Անցած տարվա դեկտեմբերին Էկոնոմիկայի նախարարությունում տեղի ունեցած քննարկման ժամանակ սկանդալային հայտարարությամբ հանդես եկան Թեթև արդյունաբերության գործատուների միության համանախագահ Հովսեփ Պողոսյանը և «Ագնեսսա» ընկերության տնօրեն Աշոտ Աղագուլյանը: Նրանց խոսքով, յուրաքանչյուր տարի ապօրինաբար Հայաստան է ներմուծվում մի քանի հարյուր միլիոն դոլարի հագուստ, տրիկոտաժ: Դրանք մաքսազերծվում են ցածր գներով, շուկա են մտնում էժան, արդյունքում՝ տեղական արտադրողները այլևս չեն կարողանում մրցակցել: Մինչդեռ մաքսային մարմիններում այս ճանապարհով «փող են աշխատում»:

Աշոտ Աղագուլյանը պատմեց, որ ավելի վաղ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին տեղեկացրել են, որ, օրինակ, 2012 թվականին 10 միլիոն զույգ կոշիկ է ներմուծվել Հայաստան, և զույգը գնաhատվել է ընդամենը մեկ դոլար ու մաքսազերծվել է այդ գնի հիման վրա․ - «Դամաշնիկ են ձևակերպել ու անցկացրել: Ասել են՝ ինչ է, ուզում եք մենակ դո՞ւք արտադրեք, նրանք էլ պիտի ապրեն․․․ Մենք դեմ չենք, որ նրանք էլ պիտի ապրեն: Մենք ասում ենք՝ բոլորս օրենքի սահմաններում ապրենք»:

Վերոգրյալից հետևում է, որ մաքսային մարմինների, որոնք գործում են ՀՀ ֆինանսների նախարարության կազմում, ոչ օրինական գործունեության արդյունքում պետությանը միլիոնավոր դոլլարների գույքային վնասներ է հասցվել:

Դիմում եմ Ձեզ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով` հանցագործության կատարման մասին հաղորդմանս վերաբերյալ ընդունել համապատասխան որոշում»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter