Շաբաթ, 22 սեպտեմբերի

Հայաստանում միջին աշխատավարձը 180 հազ. դրամ է. պաշտոնական



Սեդա Հերգնյան

Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության՝ այս տարվա ապրիլին  Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 180 հազ. դրամ։ 2014 թվականի նույն ամսվա համեմատ, ըստ վիճակագիրների, մեր երկրում միջին անվանական աշխատավարձը բարձրացել է 11.5%-ով:

Այդ թվում՝ պետական հատվածում աշխատավարձը  ապրիլին կազմել է 156 հազ. դրամ (աճը՝ 12.6%), իսկ ոչ պետական հատվածում մոտ 214 հազ. դրամ (աճը՝ 10.5%):

Երեկ էլ՝ մայիսի 25-ին, Հայաստանի խորհրդարանում տեղի են ունեցել «ՀՀ 2014թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումները:

Ըստ հաշվետվության՝ Հայաստանում 2014թ. գործազրկության մակարդակը աճել է 1.4 տոկոսային կետով՝ կազմելով 17.6 տոկոս։

2014թ. միջին աշխատավարձը, 2013թ. հետ համեմատ, աճել է 8.3 %-ով ՝ կազմելով 171 հազար դրամ։ Այդ թվում՝ պետական հատվածի աշխատավարձը աճել է 9%-ով ու կազմել 151.5 հազ. դրամ, իսկ մասնավոր հատվածինը՝ 7.3%-ով և կազմել 199 հազ. դրամ:

Լուս.՝ economictimes.indiatimes.com


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (1)
1. Tatev07:48 - 30 մայիսի, 2015
Скажите пожалуйста,на основании чего рассчитывается средняя зарплата жителей Армении? Откуда такие бешенные цифры, если больше половины людей умирают с голода , получая 40000 драм или того меньше?
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ