HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բերման են ենթարկվել Հիմնադիր խորհրդարանի մի խումբ երիտասարդ աջակիցներ

Անցած գիշեր ոստիկանությունը բերման է ենթարկել Հիմնադիր խորհրդարանի մի խումբ երիտասարդների, որի մասին խորհրդարանի հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորեւ.

«Ռեժիմը շարունակում է ամեն կերպ խոչընդոտել Հիմնադիր խորհրդարանի գործունեությունը: Անցած գիշեր ոստիկանության մեծաքանակ կարգախմբերով հետապնդվել և բերման են ենթարկվել Հիմնադիր խորհրդարանի մի խումբ երիտասարդ աջակիցներ:

Երիտասարդները մայիսի 30-ին, ժամը 18:30-ին Ազատության հրապարակում անցկացվող «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման հանրահավաքի վերաբերյալ իրազեկման պաստառներ են փակցրել էլեկտրասյուների վրա:

Ոստիկանությունը պատճառաբանել է, որ երիտասարդներին բերման են ենթարկել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 172.2 հոդվածի (Հասարակական վայրերն օգտագործելու կանոնները խախտելը) պահանջները խախտելու հիմքով: Նրանց երեք ժամ պահել են ոստիկանությունում, այնուհետև ազատ են արձակել: Հատկանշական է, որ նույն էլեկտրասյուների վրա ամեն օր ոստիկանության աչքի առաջ մարդիկ տարբեր պաստառներ և գրություններ են փակցնում, սակայն մինչ օրս ոչ մեկը պատասխանատվության չի ենթարկվել դրա համար: Մինչդեռ «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման հանրահավաքի իրազեկմանը հնարվորինս խոչնդոտելու նպատակով ոստիկանությունը հատկացրել է ավելի քան մեկ տասնյակ ավտոմեքենաներ և ավելի քան հարյուր ոստիկանության ծառայող: Ընդամենը մի խումբ երիտասարդների խաղաղ և իրավաչափ ակցիայի նկատմամբ ռեժիմի այսպիսի անհամաչափ ուշադրությունը և անհարկի ջղաձիգ քայլերը վկայում են այն մասին, որ ռեժիմն զգում է իր մոտալուտ վախճանը: Հիմնադիր խորհրդարանը, անտեսելով իր դեմ հարուցված բոլոր խոչնդոտները, հետևողականորեն շարունակելու է ռեժիմին հեռացնելու նպատակով համախմբել մեր ժողովրդին ու նրա ընդդիմադիր քաղաքական ակտիվին»:

Մեկնաբանություններ (2)

Գևորգ
Եթե մի խումբ երիտասարդների դեմ ռեժիմը կարողանում է ուղարկել 100-ից ավել ոստիկան, ապա դա վկայում է ոչ թե ռեժիմի մոտալուտ վախճանի, այլ Ձեր թուլության մասին: Այ երբ որ 100 հոգանոց խմբի դեմ կարողանան ուղարկել ընդամենը մի քանի ոստիկան, այ դա կնշանակի ռեժիմի շուտափույթ վախճանի մասին:
Արմենակ Եղիայեան
«Խոչնդոտ» բառը սխալ է, պէտք է գրել «խոչընդոտ»: Նոյն սխալը գործած էիք քանի մը օր առաջ ևս ու դա՛րձեալ ձեր ուշադրութեան յանձնած էի: Յուսամ՝ վաղը նոյն սխալը չէք գործեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter