HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն` ընդդեմ ՀՀ գլխավոր դատախազության

«Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ գլխավոր դատախազության` տեղեկատվություն տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին:

«Հետքը» (հիմնադիր` «Հետաքննող լրագրողներ» ՀԿ) դեռևս 2014թ. նոյեմբերին գրավոր նամակով ՀՀ գլխավոր դատախազին խնդրել էր հնարավորություն տալ ծանոթանալու 1995 թ-ին ՀՀ գերագույն դատարանի դատավճռով մահապատժի դատապարտված Սողոմոն Քոչարյանի վերաբերյալ քրեական գործով դատախազական վարույթին և կատարել լուսանկարահանում: Դատախազությունը որևէ կերպ չի արձագանքել հարցմանը:  Նույնաբովանդակ նամակ ուղարկվել է նաև 2015թ. մարտ ամսին. դարձյալ դատախազությունը չի պատասխանել:

Այս գործով առաջին նախնական դատական նիստը նշանակվել է հուլիսի 7-ին:

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter