HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամբաստանյալը հայտնել է, որ նախաքննության փուլում քննիչը պաշտոնեական կեղծիք է կատարել

Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վարույթում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով քննվող քրեական գործով ամբաստանյալ Վահե Ս.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությանը հայտնել է, որ ՀՀ ոստիկանության նախկին ՔԳՎ Արարատի քննչական բաժանմունքի քննիչը իր վերաբերյալ քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում  կազմել և քրեական գործին է կցել տրանսպորտային միջոցի զննության և առարկաները ճանաչման ներկայացնելու մասին կեղծ արձանագրություններ:

Վահե Ս.-ի հաղորդման հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter