HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հաշվետվություն` ֆինանսական կայունության վերաբերյալ. ներկայացնում է ԿԲ-ն

ՀՀ Կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ Ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը ներկայացրել է 2014 թ. «Ֆինանսական կայունության հաշվետվությունը»:

«Բանախոսի դիտարկմամբ, մակրոմիջավայրից բխող ռիսկերի շարքում շարունակում է արդիական մնալ Հայաստանի հիմնական գործընկեր երկրների տնտեսական ակտիվության դանդաղումը:

2014 թ.Հայաստանի ֆինանսական համակարգը շարունակել է ցուցաբերել աճի միտումներ` միաժամանակ պահպանելով կայունությունն ու անհրաժեշտ ճկունությունը հնարավոր ռիսկերին դիմակայելու համար, իսկ բանկային համակարգի ռիսկերից էական տեղ է զբաղեցրել վարկային ռիսկը, որը շարունակում է գտնվել կառավարելի շրջանակում:

Անդրանիկ Գրիգորյանը տեղեկացրել է, որ ԿԲ կողմից իրականացված սթրես-թեստերի արդյունքներով` Հայաստանի բանկային համակարգը շարունակում է մնալ բավականին իրացվելի և կապիտալացված՝ տարբեր շոկային իրավիճակներում ռիսկերի ազդեցությունը կլանելու համար: 2014 թ. ընթացքում ՀՀ տնտեսության և ֆինանսա­կան կայունության վրա ազդող հիմնական արտաքին ռիսկերը պահպանվել են, սակայն նկատվել է վերջիններիս ազդեցության աճ:

Մասնավորապես, ­միջազգային շուկաներում գունավոր մետաղների գների, Հայաստանի Հանրապետության կողմից արտահանվող հիմնական ապրանքատեսակների նկատմամբ պահանջարկի, ինչպես նաև ՀՀ փոխանցվող մասնավոր տրանսֆերտների նվազումը նպաստել են ներքին տնտեսական աճի դանդաղ­մանը:

Վերջինիս նվազումն առավել ընդգծված է դրսևորվել հատկապես նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին՝ բացասաբար ազդելով նաև տնային տնտեսությունների եկամուտների վրա: ՀՀ տնտեսական աճի տեմպի ցածր մակարդակը պայմանավորված է եղել շինարարության ճյուղի անկմամբ, արդյունաբերական ճյուղում աճի բացակայությամբ և մյուս ճյուղերի աճի տեմպերի դանդաղմամբ: ՀՀ տնտեսական աճի տեմպի դանդաղման և մասնավոր տրանսֆերտների նվազման, ինչպես նաև նախորդող տարիներին վարկային պորտֆելի արագատեմպ աճի պայմաններում 2014թ. արձանագրվել է չաշխատող ակտիվների տեսակարար կշռի աճ, որը, սակայն, գտնվում է համեմատաբար ցածր մակարդակում:

2014թ. անվանական ՀՆԱ-ի աճի նկատմամբ բանկային համակարգի հիմնական հաշվեկշռային ցուցանիշներն աճել են առաջանցիկ տեմպերով, ինչի արդյունքում արձանագրվել է բանկային համակարգի միջնորդության աճ: ՀՀ բանկային համակարգը 2014թ. ևս պահպանել է նվազագույն նորմատիվային պահանջներից բարձր կապիտալի համարժեքության և իրացվելիության ցուցանիշներ՝ ռիսկերը պահպանելով կառավարելի շրջանակում:

Ոչ բանկ ֆինանսական հաստատություններում ևս դիտարկվել է գործունեության ծավալային ընդլայնում, սակայն վերջիններիս մասնաբաժինը ֆինանսական համակարգում շարունակում է մնալ բավականին փոքր: Ընդհանուր առմամբ, ֆինանսական համակարգում առկա ռիսկերը դրսևորել են աճի միտում, սակայն կառավարելի են, և ֆինանսական համակարգը ունակ է դիմակայելու տարբեր տիպի ցնցումներին»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter