HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Այսօր Խադիջայի ծննդյան օրն է. լրագրողը յոթ ամիս բանտում է

Այսօր Խադիջա Իսմայիլովայի ծննդյան օրն է: Նա 2014-ի դեկտեմբերից բանտում է: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը բանտ է նետում բոլոր նրանց, ովքեր քննադատում են իրեն, ովքեր փորձում են խոսել նրա բիզնեսների մասին, ովքեր փորձում են պաշտպանել մարդու իրավունքները Ադրբեջանում: Ալիեւին կարելի է առանց վարանելու համարել ազատ խոսքի քիլլեր:

Խադիջայի հետ մենք նույն թիմում ենք Կազմակերպված հանցագործության եւ կոռուպցիայի դեմ պայքարի ծրագրում(OCCRP), բայց նույնիսկ աշխատում էի նրան նամակներ չգրել: Մենք կարող էինք համատեղ հետաքննություններ անել, բայց ես միշտ խուսափել եմ գնալ դրան` զգալով վտանգը, որ միշտ կախված էր նրա գլխին: Ես համոզված էի, որ նրա նամակները «վերահսկվում են»՝ հաշվի առնելով Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունները:  

Ալիեւի պատժիչ վարչախումբը գնաց ամենակեղտոտ քայլերի՝ գաղտնի ձայնագրություններ, հետապնդումներ, սպառնալիքի տակ նրա դեմ ցուցմունքների կորզում: Եւ վերջում Ալիեւի հրահանգով դատարանը նրան ուղարկեց բանտ: Այսօր նա բանտում է, ադրբեջանական բանտերում են նաեւ տասնյակ լրագրողներ, փաստաբաններ, իրավապաշտպաններ կամ պարզապես ազատ մտածողներ, դժբախտաբար մենք ոչնչով չենք կարող օգնել Խադիջային եւ մնացած «այլախոհներին»:  Ալիեւը պատ է շարել իր երկրում, թաքնվել նրա հետեւում եւ չի թողնում ոչ մեկի մոտենալ այդ պատին:

Աշխարհի տարբեր ծայրերում մեր  գործընկերներից շատերն են այսօր մտքով նրա` ժպտերես, բոլորին օգնության հասնող հետաքննող լրագրող Խադիջայի հետ:

Կարդացեք այսօրվա հետաքննությունը OCCRP-ի կայքում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter