HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կգործարկվեն նոր արագաչափ սարքեր

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության ավտոճանապարհներին շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:

Մասնավորապես, 2015 թվականի հունիսի 1-ից գործարկվելու են հետևյալ վայրերում տեղադրված արագաչափ սարքերը 1)Երևան քաղաքի Մայիսի 9-ի փողոց՝ 1 արագաչափ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է, 2) Երևան քաղաքի Սեբաստիա փողոց՝ 1 արագաչափ, Սեբաստիա-Շահումյան փողոցների խաչմերուկից Սեբաստիա-Բագրատունյաց փողոցների խաչմերուկի ուղղությամբ, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է: 

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter