HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հարկերից խուսափելու արդյունքում պետությանը պատճառվել է խոշոր չափերի վնաս

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում ավարտվել է անհատ ձեռնարկատիրոջ կողմից հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։

Քննչական կոմիտեի  դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ` քննությամբ պարզվել է, որ Էջմիածնի տարածքային հարկային տեսչությունում  հաշվառված անհատ ձեռնարկատերը 2013 թվականի հուլիսից մինչև 2014 թվականի փետրվարն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում գտնվող գիշերային ակումբներից մեկում իրականացրել է շահույթ հետապնդող առևտրային գործունեություն։

Բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ հարկերը վճարելուց խուսափելու դիտավորությամբ, խախտելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ հոդվածի, 85-րդ հոդվածի և «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքի թիվ 8 հավելվածի 5-րդ կետի պահանջները, օրենսդրությամբ նախատեսված հաշվետվություններ, հաշվարկներ և հարկման հիմք հանդիսացող պարտադիր այլ փաստաթղթերում մտցվել են ակնհայտ խեղաթյուրված տվյալներ:

Մասնավորապես՝ 2013-2014թթ. ընթացքում Ա/Ձ-ում փաստացի աշխատող 19 աշխատակցի սահմանված կարգով չի ձևակերպել որպես աշխատող, նրանց հետ չեն կնքվել համապատասխան աշխատանքային պայմանագրեր, չեն հաշվարկվել ու պետական բյուջե չի վճարվել շուրջ 11.400.000 դրամ եկամտային հարկ:

Լինելով արտոնագրային վճար վճարող` անհատ ձեռնարկատերը, քննության տվյալներով, Էջմիածնի տարածքային հարկային տեսչություն է ներկայացրել արտոնագրային վճարի ելակետային աղավաղված տվյալներ. փաստացի սպասարկման մակերեսը 40 քմ  հայտարարագրելու փոխարեն 10 քմ-ով պակաս է հայտարարագրել, որի արդյունքում պետական բյուջե վճարման ենթակա արտոնագրային վճարը պակաս է  հաշվարկել ու վճարել 225.000 դրամ:

Քրեական գործով կատարված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել՝ անհատ ձեռնարկատիրոջ կողմից պետությանն ավելի քան 11.625.000 մլն դրամի վնաս պատճառելու վերաբերյալ և  մինչդատական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցների համակցությամբ  նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter