HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հունիսի 7-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են նշանակված 32 համայնքներում

2015թ. հունիսի 7-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են նշանակված հանրապետության թվով 32 համայնքներում: Նշված համայնքներից 18-ում տեղի են ունենալու միայն համայնքի ղեկավարի ընտրություններ, 12 համայնքում` ավագանու անդամի ընտրություններ, իսկ երկու համայնքներում` միաժամանակ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ: 

Մայիսի 28-ին` ժամը 18.00-ին, լրացել է թեկնածուների ինքնաբացարկի դիմումներ ներկայացնելու ժամկետը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ հունիսի 7-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին որպես համայնքի ղեկավարի թեկնածու էր գրանցվել  49 քաղաքացի, որոնցից 11-ը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում: Ընտրություններին ավագանու անդամի թեկնածու գրանցված 109 քաղաքացիներից ինքնաբացարկի դիմում են ներկայացրել 7-ը: Արդյունքում` հերթական ընտրություններին բոլոր համայնքներում միասին կմասնակցեն համայնքի ղեկավարի 38 և ավագանու անդամի 102 թեկնածու:

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվել է 9 տեղական հասարակական կազմակերպության 372 դիտորդ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter