HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ֆինանսների նախարարությունը պարզաբանում է

«Հետք»-ը հրապարակել է քաղաքացի Ռոբերտ Նիկողոսյանի նամակն՝ ուղղված ՀՀ գլխավոր դատախազին, որին արձագանքել է Ֆինանսների նախարարությունը.

«Պարզաբանում «Հետք»-ի հրապարակման վերաբերյալ

«Հետք»-ը մայիսի 26-ի հրապարակումներից մեկում անդրադարձել է քաղաքացի Ռոբերտ Նիկողոսյանի` իրականության հետ չառնչվող հայտարարություններին, ըստ որոնց, նախորդ տարի ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացած քննարկումներից մեկի ժամանակ տեղական արտադրող Աշոտ Աղագուլյանը հնչեցրել է մեղադրանքներ` մաքսային սահմանին ձևակերպումների ժամանակ իբրև թե թույլ տրվող խախտումների մասին:

Օրեր անց նրա պնդումներին անդրադարձել էր էկոնոմիկայի նախարարությունը` նշելով, որ Ա. Աղագուլյանի կողմից նախարարություն ներկայացված տվյալների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ «վերջինիս կողմից արված հայտարարությունը փաստերով հիմնավորված չէ և չի համապատասխանում իրականությանը»: Ռոբերտ Նիկողոսյանի` ՀՀ գլխավոր դատախազությանն ուղղված 2015թ. մայիսի 12-ի դիմումին ևս ստացվել է մերժողական պատասխան. «…Ձեր դիմումը որպես հանցագործության մասին հաղորդում ընդունելու և դրա հիման վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածով նախատեսված որոշում կայացնելու հիմքերը բացակայում են»: Նույնաբովանդակ պատասխան էր ստացվել նաև 2013թ. նոյեմբերի 16-ի դիմումի կապակցությամբ: Սակայն Ռոբերտ Նիկողոսյանը շարունակում է անպատասխանատու հայտարարություններ անել: Ընդհանրապես, վերջին շրջանում առանձին տեղական արտադրողներ, չկարողանալով ճիշտ կազմակերպել իրենց գործունեությունը, փորձում են մեղքը բարդել, դրսից ներմուծված և իբրև թե «էժան գներով» մաքսազերծված ապրանքների ներկրման կամ պետական առանձին կառույցների գործունեության վրա: Ուստի, ևս մեկ անգամ անհրաժեշտ ենք համարում նշել, որ Ֆինանսների նախարարության համակարգում ընդգրկված համապատասխան ստորաբաժանումները պատշաճ հսկողություն են իրականացնում արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների նկատմամբ»: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter