HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Logikcul» ստարտափը 400 միլիարդ դոլարանոց խնդիր է լուծել

2001 թվականին ԱՄՆ-ի իշխանությունները մեղադրեցին «Microsoft» ընկերությանը մենաշնորհ ունենալու մեջ: Էնդի Վիլսոնը և Շենգ Յանգը աշխատում էին այն ընկերությունում, որը տպում էր դատաքննության համար անհրաժեշտ նյութերը: Նրանք ստիպված են եղել տպել միլիոնավոր էլեկտրոնային նամակներ: Դեռ այդ ժամանակ այս երկու երտասարդ մենեջերները հասկացան, որ այս խնդիրը զարգացող նորագույն տեխնոլոգիաների ոլորտի  բաղթողումն է:

Եթե աշխարհի ամենանորարարական ընկերություններից մեկը ստիպված է տպել փաստաթղթերը, որպեսզի դրանք դասավորեն  ըստ կարեւորության, ապա  նշանակում է՝ այդ ոլորտում բացթողումներ կան: «Microsoft»-ին մենաշնորհի մեջ մեղադրելու դատավարությանը ներգրավված են եղել 300 փաստաբան: Նրանք դատավարության ընթացքում պետք է գտնեին էլէոկտրոնյին նամակագրության մեջ անհրաժեշտ մասերը:

Այս խնդիրը լուծման համար որոնման ավանդական համակարգը բավարար չէր: Նամակագրության մեջ  առանձին մտքեր կարող են արտահայտված լինել շատ երկար նախադասություններով և  գրված լինեն փոխաբերական իմաստով: «HP» և «Symantec» խոշոր ընկերությունները ստեղծել էին  մի համակարգ, որը կարողանում էր համալիր տվյալներ մասնակի ստուգել, սակայն նրանց ալգորիթմերը անկատար էին եւ փաստաթղթերի ստուգումը կարող է տևել տարիներ:

Դատավարության ընթացքում  ծախսվող գումարները շատ մեծ էին, մոտ 70% ծախսվում էր փաստաթղթերի էլեկտրոնային վերլուծության վրա, որը ստացել է «eDiscovery» անունը:

Ամսվա ընթացքում միջինը ծախսվում էր հարյուր հազար դոլար: Այսպիսով՝ այդ տեղեկատվության մեկ գիգաբայթի գինը կազմում էր 18 հազար դոլար: Երբեմն իրական փաստաբանների վրա ծախսվող գումարը շատ ավելի քիչ է, քան ծրագրային այս աշխատանքի դիմաց վճարվողը:

«Logikcull» ստարտափն առաջարկեց կատարյալ ալգորիթմ, որը վերջապես հնարավորություն էր տալիս նաեւ ավելի փոքր ընկերություններին նույնպես օգտվել էլեկտրոնային վերլուծությունից: Արդեն գոյություն ունեցող նմանատիպ ծրագրերից «Logikcull»-ը ամենահաջողվածն է` ավելի արագ է աշխատում և արդյունավետ:

Ամսական երկու հազար դոլարով վերլուծության կարելի էր ուղարկել 4 առանձին գործեր, փաթեթն իր մեջ ներառում էր անվճար 50 գիգաբայթ, իսկ ամեն հավելյալ գիգաբայթի արժեքը 30 դոլար: Արդյունքում արդեն 2009 թվականին  «Inc. 500»-ի ցուցակում այս ստարտափը առաջին տեղն էր զբաղեցնում: Դեռևս 2004 թվականին ստարտափն արդեն իսկ շահույթ էր բերում, մինչև որ սկսվեց ֆինանսական ճգնաժամը:

Ինչու հիշեցինք «Logikcull»-ի մասին հենց հիմա. բանն այն է, որ այս տեխնոլոգիան, որը ամեն տարի շարունակում է կատարելագործվել, նոր տեսք է ստացել: ԱՄՆ-ի իրավաբանական ծառայությունների շուկան գնահատվում է շուրջ 400 միլիարդ դոլար: «Logikcull»-ը  կարողացել է «Storm Ventures»-ից  ներգրավել 4,5 միլիոն դոլար և սկիզբ է դրվել վենչուրային ներդրման առաջին փուլը: Հիմնադիրները պնդում են, որ առաջիկա տարիներին ընկերությունը այլևս «չի գոյատևելու», ընդհակառակը՝ «աճելու է»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter