HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ընտրական արատավոր ավանդույթները շարունակվում են Ալավերդիում

Հունիսի 7-ին Ալավերդիում քաղաքապետի ընտրություն է նշանակված, որի համար առաջադրվել է երկու թեկնածու: Հանրապետական կուսակցության պաշտպանությունը վայելող քաղաքապետի թեկնածու Կարեն Փարեմուզյանն իր քարոզարշավն իրականացնում է արտոնյալ պայմաններում: Նրա առաջ լայնորեն բացվում են Ալավերդու դպրոցների, մանկապարտեզների, ուսումնական բոլոր հաստատությունների ու հիմնարկների դռները, որտեղ նրան սպասում են տնօրենների հրահանգով հավաքված աշխատողները: Կ. Փարեմուզյանի քարոզարշավին մասնակցում են քաղաքի ինքնագործ երաժշտական խմբերը: Դպրոցներում հանդիպումների ժամանակ Կ. Փարեմուզյանից ցուցադրաբար շնորհակալություն են հայտնում ավարտական դասարաններին 100 հազարական դրամներ նվիրելու համար:

Քաղաքապետի մյուս թեկնածուն` 30-ամյա Արթուր Աբգարյանը գտնվում է մրցակցային անհավասար պայմաններում  եւ  բավարարվում  է ընտրողների հետ թաղամասային հանդիպումներով:

«Ճիշտն ասած ես լարվածությունից խուսափելու համար դպրոցներ եւ մյուս կրթօջախներ չեմ գնում»,- ասում է Ա. Աբգարյանը: Ա. Աբգարյանին առ այսօր չի հաջողվել օգտվել նաեւ քաղաքի գովազդային վահանակներից: «Ազատ գովազդային վահանակները զբաղեցրել է իմ մրցակից թեկնածուն»,- հայտնում է նա: Ա. Աբգարյանն ասում է, որ իր պաստառները փակցնելու համար փորձելու է համաձայնության գալ քաղաքի առանձին հիմնարկների շենքերի սեփականատերերի հետ:

Ա. Աբգարյանը ծնվել է Ալավերդիում, ավարտել է Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը: Նա կարծր քարերի մշակման, արտահանման եւ  շինարական աշխատանքերով զբաղվող «ՍՍԳ» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրենն է: Իր նախընտրական ծրագրում Ա. Աբգարյանն ալավերդցիներին խոստանում է ստեղծել աշխատատեղեր, լուծումներ տալ քաղաքի առջեւ ծառացած կոմունալ խնդիրներին, վերանորոգել ներհամայնքային ճանապարհները, կազմակերպել քաղաքի բնակֆոնդի պահպանման աշխատանքներ, համայնքը դարձնել զբոսաշրջային կենտրոն,  նպաստել քաղաքի առողջապահական խնդիրների լուծմանը եւ ուշադրության կենտրոնում պահել Ալավերդու բնապահպանական խնդիրները: 

«Հետքը» ընտրարշավի հետ կապված մի քանի հարց ուղղեց Ալավերդու քաղաքապետի թեկնածու Արթուր Աբգարյանին:

- Թաղամասերում հանդիպումների ժամանակ ի՞նչ հարցեր են բարձրացնում բնակիչները:

-Մեծ մասամբ թաղամասին վերաբերող խնդիրներն են բարձրացվում: Մեկ էլ հարցնում են, թե ես մնացած թեկնածուների նման խոստանալո՞ւ եմ ու գնամ, թե կարգին աշխատելու եմ: Ջրավազան թաղամասում բնակիչներն աղբահանության եւ բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման խնդիրներ ունեն: Շատ ալավերդցիներ հանդիպուների ժամանակ դժգոհում են իրենց սոցիալ-տնտեսական վիճակից, մարդիկ աշխատանք են ուզում: Տարեցները դժգոհում են իրենց երեխաների արտագաղթելուց, որի պատճառով մենակ են մնացել: Էնգելս թաղամասի սեփական տների բնակիչները թաղամասի անբարեկարգ եւ անանցանելի ճանապարհի պատճառով թաղամասի ծանր հիվանդներին ստիպված են լինում իջեցնել թաղամասի բանուկ փողոց` շտապ օգնության մեքենա դնելու եւ հիվանդանոց տեղափոխելու համար: Ես այնտեղ ճանապարհը մի քիչ բարեկարգել եմ տվել: Ակներցիներն ասում են, թե ճիշտ է Ալավերդի համայնքի մեջ ենք մտնում, բայց դա միայն թղթի վրա է երեւում: Նրանք ճանապարհ եւ ջուր չունեն: Գյուղից աղբահանություն չի կատարվում: Բնակիչները դժգոհում են նաեւ քաղաքի աղբահանությունից:  

- Ձեր մրցակից թեկնածուին պաշտպանում է Հանրապետական կուսակցությունը: Դա չի՞ կաշկանդում Ձեզ քարոզչության ժամանակ:

-Ես այլ կերպ կպատասխանեմ Ձեզ: Նախեւառաջ ՀՀԿ-ն քաղաքապետի թեկնածու Կարեն Փարեմուզյանին չի պաշտպանում: Դրանք սուտ տեղեկություններ են: Հանրապետական կուսակցության այդպիսի նիստ տեղի չի ունեցել, եւ այդպիսի որոշում չի կայացվել: Դա, իմ կարծիքով, ընդամենը որոշ մարդկանց կամքն է:

- Ո՞ւմ ի նկատի ունեք, Լոռու մարզպետի՞ն:

-Հա: Ես ուղղակի կոչ կանեմ իմ մրցակցին ավելի գրագետ քարոզչություն իրականացնել: Ես ամեն ինչ անում եմ, որ դա այդպես լինի, քանի որ հունիսի 7-ից հետո ընտրողները նույն ալավերդցիներն են, պետք չէ մարդկանց թշնամացնել միմյանց հետ:  

- Ողջ Ալավերդին գիտի, որ Ձեր ընտանիքը Լոռու մարզպետի միջավայրից է:  Ձեր կարծիքով՝ մարզպետն ինչո՞ւ Ձեր թեկնածությունը չպաշտպանեց:

- Կոնկրետ պատճառը ես չեմ կարող մեկնաբանել, քանի որ ես դրա պատասխանը մինչեւ օրս չգիտեմ, ես նրան դա չեմ էլ հարցնի:

- Եղե՞լ են դեպքեր, երբ թաղամասերում փորձեն խանգարել ընտրողների հետ Ձեր հանդիպումը:

- Ես այդքան թույլ մարդ չեմ, որ կարողանան խանգարել: Նորմալ է անցնում քարոզարշավը: Փորձում եմ ժողովրդի հետ ավելի անմիջական լինել:

- Ալավերդու «Անկյուն +3» հեռուստաընկերությունը Ձեզ մայիսի 22-ի երեկոյան քաղաքապետի մյուս թեկնածուի հետ հրավիրել էր բանավեճի: Դուք ներկայացել եք հեռուստաընկերություն, սակայն հաղորդումից 1-2 րոպե առաջ հեռացել եք տաղավարից: Ինչո՞ւ եք հեռացել:

-Ես խնդրեցի, որ եթերի վերջում մեզ ժամանակ տրվի իրար հարցեր ուղղելու համար: Նկատեցի, որ այդ հաղորդման ընթացքում նման հնարավորություն չկա: Մտածեցի, որ անհետեւանք հանդիպում է լինելու: Առանց բանավիճելու ոչ մեկս հաղորդումից հաղթող չէինք դուրս գա:

- Ընտրվելու դեպքում ի՞նչ թիմով եք մտնելու քաղաքապետարան:

- Ես դեմ եմ պրոֆեսիոնալ մարդկանց աշխատանքից ազատելուն: Ով լավ մասնագետ է, իմ քաղաքապետ ընտրվելու դեպքում մնալու է իր գործին:

- Ինչպե՞ս եք գնահատում Ձեզ մրցակից թեկնածուի կարողությունները քաղաքապետի պաշտոնում:

- Ես նրա մասին չեմ խոսի ոչ լավ, ոչ` վատ:  Բայց կարող եմ ասել, որ ես եռանդուն քաղաքապետ կարող եմ լինել եւ  կարող եմ  մեր քաղաքի խնդիրներին ավելի արագ եւ  իրատեսական լուծումներ տալ:

Մեկնաբանություններ (35)

Լիլիթ
Ամոթա չեք ամաչում։օգնեք երիտասարդին վոր կարողանա իր երազանքին հասնել,օրինակ ծառայի բոլոր երիտասարդներին։ Միացեք սիրելի Ալավերդցիներ թույլ մի տվեք ,որ ձեզ թելադրեն թե դուք ինչ անեք։Կոչ եմ անում բոլորին,որ միանան ապացուցեն,որ միասին կարող ենք շատ բան փոխել։
Հասմիկ
Էն կեղտն ու աղբը, որ Աբգարյանները բերին լցրին ու Ալավերդի այս նախընտրական շրջանում, վկայում է միայն մի բանի ամսին, որ այդ մարդիկ ախոռային հոգեբանություն ունեն, ու էս ախոռից մեզ բոլոր ալավերդցիներին մեծ ջան է պահանջվելու պծնելու համար: Մեկ ամսում այս մաքուր ուզ ուլալա աղբյուրը իրենց հատուկ հայհոյանքների ախոռի վերածեցին, ափսոս, որ ժամանակ եք ծախսում ու պատասխանում այդ տգետ, մարդյկային հատկանիշներից զուրկ, ու բարոյազուրկ ամրդկացից, որոնք այս օրերին թքեցին ամեն ինչ վրա,ընկորության, մարդկայնության, բարոյականության վրա, էս չեք աբգարյաններ:
Ani
Ով է ասում ,որ երիտասարդը չի կարող լավ քաղաքապետ լինել? եթե ուշադի լինենք կնկատենք , որ շատ երիտասարդներ այսօր զբաղեցնում են բավականին լուրջ պաշտոններ: Դա ինչ գրելու բան է? թե Եվրոպայում կամ Արաբական երկրներում եղել Ա. Աբգարյանը, ավելի լավ աչքաբաց է, աշխարհ տեսած է, ինպես ասում են , կամ գրում են թե բանակում չի ծառայել, գուցե առողջական խնդիրներ ունի, էդ որ մի ձեր նախարարն է Ծառայած? որ օր ու մեջ մեդալներ են շնորհում? Եթե պայքար է, ուրեմն թողեք հավասար ազնիվ պայքարեն, մարդու անձնականին չի կարելի դիպչել, քննադատեք նրա անցած ուղին, նրա գործը, բայց ոչ երբեք անձնապես վիրավորեք, Բոլոր ալավերդցիներն էլ գիտեն, ճանաչում են երկուսին էլ, էդ բոլոր շշուկներն էլ հասնում են մեր ականջին:Հունիսի 8 գուցե շատերը անակնկալի գան ,երբ իմանան քվեարկության արդյունքները,
Սամվել
Արթուր ջան դիմացիր մնաց 7 օր։Մենք կողքիտ ենք ու ամենինչ տեսնում ենք ու հասկանում թե ինչ անհավասար պայքար ես մղում։Բայց իմացիր,որ հիշարժան պահերը միշտ դժվարությամբ հաղթահարված հաղթանակներն են։ՈՒԺԵՂ ԵՂԻՐ
Marine
Մեկնաբանություններից նախապատերազմական իրավիճակի տպավորություն է ստեղծվում,այնինչ ընդհամենը ընտրություն է լինելու:Ավելի լավ չի լինի ատելությունը,փոխադարձ վիրավորանքներն ու կշտամբանքները մի կողմ թողնեք և ձեր կարծիքը հայտնեք քաղաքակիրթ ձևով` ընտրություններին ձեր քվեն տալով նախընտրած թեկնածուին և վերջ:Այսքան ատելությունով ոնց եք պատրաստվում կողք կողքի շարունակել ապրել:Շատ ավելի կարևոր գործերի համար մի մարդ չես գտնի,իսկ հոդվածի տակ այլ աննուններով բոլորը ոռցոտել են:
Կարեն
Սիրելի երիտասարդներ եկեք ապացուցենք ,որ մենք ենք թելադրում մեժր կանոնները։Ապացուցենք որ երիտասարդը աբելի ճիշտ որոշումներ է կայացնում ու ավելի լավ է ղեկավարում։Հերիք է տարիքը մատնացույց անել ժամանակն է մեր երկիրն էլ հասկանա որ պետք է երիտասարդներին ոքևորել այլ ոչթե թևաթափ անել։
ԼԻԼԻԹ
Սիրելի Ալավերդցիներ եկեք միանանք և ապացուցենք ,որ մենք ենք մեր քաղաքի տերն ու տիրակալը,մենք ինքնուրույն կարողանում ենք կայացնել որոշում։ԵԿԵՔ ՄԻԱՍԻՆ ՀԱՂԹԵՆՔ
ՄԱՄԻԿՈՆ
ԱՐԱ Սամվելիկ դու ով ես իրարեք խառնվել սուտի տեղը չգիտեք որ աբգարյանները սախ կյանքը Ալավերդի քաղաքում ապրող ու աշխատող բանվորների արյուննեն կերել աշխատացրել ու փող չեն տվել հիմա դռել համեմատական եք անցկացնում ամոթելա չե դրան ով դառան միհատել ալավերդցին իր քվեն տա դրանց սաղսել միահամուռ կերպով Կարենին ենք ընտրելու : ՈՒ որ ստի ընդի ասումեն թե ջահելությունը մեր կողքինա տենց բան չկա սաղսել Կարենի կողքին ենք դրանք դեռ իրանց խայտառակ պարտությունը չեն հասկանում ամսի 8-ին տանից ոնցեն դուռս գալու ամոթա ամոթ ավելի լավա շուտ բռախեք փախեք ալավերդցիներին լրիվ հիմարի տեղեն դրել սրանք մթոմ մարդեն հիմա ուզումեն քաղաքապետ դառնան
ՍԵՐԳԵՅ
Սիրելի Ալավերդցիներ եկեք միանանք ու հաղթենք միասին։Արթուր ջան մենք քեզ հետ ենք ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․
Մագա
ՄԻ աղջիկ, կամ որ նույնն է Անի, կամ որ նույնն է Սամվել և որ նույն ինքն է նախկին ուսուցիչ, նախկին դասախոս ու մշակույթի գործիչ; Նախ կրտսեր ալավերդցու իրավունքով խորհուրդ կտամ նախընտրական ձեր հավաքույթներից տուն չգնալ հարբած ու կոմպի ջանին չնկնել, որովհետև միայն ապուշություններ են ստացվում; Երկրորդ, շնորհակալ եմ, որ սովորեցրիք ներողություն բառի ճիշտ գրելը, բայց ցավոք ձեր աշակերտն եմ եղել, ու եթե ձեր կիսագրագետ հայերենին ձեր հարբեցողությունն էլ չգումարվեր, գուցե թէ ճիշտ գրելը իմանայի դեռ աշ. նստարանից, բայց ոչինչ. լավ է ուշ քան երբեք: Այո, լավ ճանաչում ենք երկու թեկնծուին էլ, բանակում չծառայած, փողով ազատված Արթուր Աբգարյան, էս աղքատ ու սոված քաղաքում թանկարժեք մի քանի մեքենաներից կազմված շքախմբով էս ու էն կողմ գնացող մի ջահել տղա, թիկնապահներով: Էդ ումիցա վախենում էդ ջահել տղան, որ ոչ մի տեղ չի աշխատել, ոչինչ չի ստեղծել, ոչինչ չի արել էս կյանքում, ումից և ինչիցա վախենում, նրանցից ում գցել են եղբայրն ու հայրը?: Ինչ աեղել էդ երեխան ողջ կայնքում սիրտն ուզելա ստացել առանց աշխատանքի, հիմա էլ քաղաքապետի պաշտոնա ուզում, նոր խաղալիքա: Հիմա Սամվել անունից արվածդ մեկնաբանության մասին: Այդքան ստոր ու սողուն մի եղեք, մի ծակված շալվար ու մի ծուռ կրունկներով կոչիկ դու ինքդ էլ կվաստակես, հանուն դրա մի փորձեք կործանել Ալավերդին: Գող աբգարյաններին մի փորձեք իշխանության բերել, նրանք միայն գողանալ ու գցել գիտեն, դա էդ տեղը չի:
Argam
ԱՄՈԹ ՁԵԶ ՀԱԶԱՐ ԱՄՈԹ ՄԱՐԴ ԵԹԵ ԻՐԱ ՔԱՂԱՔՈՒՄ ՊԻՏԻ ԹԻԿՆԱՊԱՀՆԵՐՈՎ ՄԱՆ ԳԱ ԷԼ ԻՆՉ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՄԱՍԻՆԱ ԽՈՍՔԸ : ԻՐՈՔ ԿԵՂՏՈՏԵՑԻՔ ՄԵՐ ՔԱՂԱՔԸ ԲԱՅՑ ՈՉԻՆՉ ԱԼԱՎԵՐԴՑԻՆ ԳԻՏԻ ԻՐ ԱՆԵԼԻՔԸ ՈՒ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ Է ՇՈՒՏ ՆՄԱՆ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼ : ԹԻԿՆԱՊԱՀՆԵՐՆ ԷԼԵՆ ՍՈՒՏ ԲԱՆԵՐ ԱՍԵՄ ԻՄԱՆԱՔ ԱՇՈՏԸ ՄԻՀԱՏ ՓՇՏ ԱՐԱՎ ՍԱՂ ՓԱՂՉԵԼՈՒ ԵՆ
մանե
ալավերդցիներ ջան միշտ առաջ առանց թափթփուկների առանց աբգառըանիկների.մի քիչ ավել իրենց կարևորեցին. ձեր խոսքերն ու գործերը միշտ իրարամերժ են եղել դուք աբգառյանիկներ ընդամենը հերթական կապռիզն եք ցանկանում իրականացնել այս անգամ ձեր ատամները կջարդվեն սա ինչպես ասում են ձեր հագով չի ես գործը ձեր քարի արտադրամասին հաջողություններ իսկ մեր քաղաքից ձեր փոշոտ թաթիկները հեռու ամաչեք ձեր ախորժակից
Արման
Շատ ամոթա մեզ,որ ամբողջ օրը կնգա նման բամբասում եք Աբգարյանների հետևից,ինչի չեք մտածում,որ մարդիկ իսկապես հարգում են եյդ ընտանիքը։Ես դեմ չեմ Կարեն Փարեմուզյանին,սակայն ես շատ հարգում եմ Աբգարյանների ընտանիքը,նրանք շատ հարցերում են ինձ օգնել և հիմա իմ հատուցելու պահն է։Ամոթ է կատարեք Ձեր ընտրությունը,բայց անիմաստ անունների տակ թաքնվելով,անմակարդակ կնոջը բնորոշ բամբասանքներով մի զբաղվեք։
ԱՆՆԱ
Էլյա ջան ինչիա քեզ թվում,որ Աբգարյանների կողքին շներ են,իսկ հայպեչիկի կողքին ոչ:Ես տեսնելով ինչ միջոցների եք դիմում հասկանում եմ,որ հայպեչիկի կողքին բացի քո ասած թուլա լինելը նաև խղճոիկներ են:Քեզ չթվա,որ տենց վարկաբեկում եք Աբգարյանների թիմակիցները ու հայպեչիկից բան չունեն գրելու:Ուղակի նրանք ժամանակ չունեն ձեր մակարդակի մարդկանց հետ վիճաբանելու:
ՀԵՂԻՆԵ
Կ.Փարեմուզյանը լավ անձնավորություն է, ղեկավարել է մեծ կոլեկտիվներ, ու արժանի թեկնածու է, այո շատ կուզենայի , ու ամսի 8 միքանի խղճուկներ լացեն, որ երեք երես ունեն, մտածում են որտեղից օգուտ քաղեն, ես համոզված եմ, ու այո ով ում երեխեքին վախացնում ու հաթաթա է տաիս, ամսի 8 շատ կզղջա
Մարիամ
Հարգելի Ալավերցիներ կարդում եմ ձեր մեկնաբանությունները և ձեր փոխարեն ամաչում եմ,թե մարդիկ որքան չար կարող են լինել։Հասկացեք,որ անիմաստ մեկնաբանություններով միայն դուք ձեզ եք վիրավորում,Ես ինքս շատ հպարտ եմ և ուրախ,որ մեր քաղաքում կա մեկը, օրինակ է ծառայում երիտասարդներին իր գրագիտությամբ,աշխատասիրությամբ,ընկերասիրությամբ,ազնվությամբ, ով ցանկանում է դառնալ քաղաքապետ ոչ թե փողի և փառքի համար,այլ ակնհայտ իր քաղաքի համար լավ գործեր անելու նպատակով,ով անհավասար պայքար է մղում և դրանով ավելի ուժեղ է դարնում։ Ես որպես Ալավերդու երիտասարդ անհամբերությամբ սպասում եմ ԱՐԹՈՒՐ ԱԲԳԱՐՅԱՆԻ հաղթանակին։ԱՐԹՈՒՐ ՋԱՆ ՀԱՂԹԵՆՔ ՄԻԱՍԻՆ,ԱՄԲՈՂՋ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆԸ ՔՈ ԿՈՂՔԻՆ Է ՀԱՎԱՏԱ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․ՄԵՆՔ ՔԵԶ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՆՔ ԵՎ ՎՍՏԱՀՈՒՄ
Կարեն
Հարգելի Գագիկ, կարդալով քո անմակարդակ մեկնաբանությունը արդեն պարզ է դառնում,թե ինչ ինչ միջոցներով եք առաջնորդվում ,եթե այդ նույն Նալբանդյանը քո կողքին չլինի դու թենց դուխով տղա ես թե․․․․․․․․․․․․ամոթ է,շատ ամոթ։Ինց թվումա,որ Աբգարյաններից ուղակի դուք եք աբիժնիկ։Փոխանակ ժողովրդի մասին մտածեք,մտածում եք թե ովա ամսի 8-ին քաղաքում լինելու։
Anna
Եկեք միախմբվենք ու ոչ մեկին էլ չնտրենք սայա ճիշտը
SAN
Ժողովուրդ, էնքան «տխուր» բանավեճ եք ծավալել, որ Ալավերդի քաղաքին լրջորեն կարեկցում եմ... Եթե ձե՛զ հետ ու ձեզ համար է աշխատելու քաղաքապետը, ով էլ ընտրվի,մեղք է լինելու...Բայց հուսանք, որ դուք Ալավերդում փոքրամասնություն եք:
Գայանե
Լավ կլիներ մակարդակից խոսելուց առաջ Արթուր Աբգարյանն իր < բարձր մակարդակը> ապացուցեր իր պահվածքով և ավելի շատ ժամանակ ու ջանք գործադրեր իր ծրագրերը ներկայացնելուն : Թե չէ մյուս թեկանծուից կամ մարզպետից բամբասելով ցուցադրում է իր էժանագին : Երիտասարդ մարդ է, այս գործելաոճով ինչի է ուզում հասնել : Ընտրապայքարն էլ հենց հնարավորություն էր քաղաքակիրթ լինել կամ չլինելը բացահայտելու : Առաջին իսկ օրից ինքը և իր աջակիցները զբաղված են մյուս թեկնածուի վրա ցեխ շպրտելով...... օտարների մոտ այնպիսի տպավորություն է, որ Արթուր Աբգարյանի ընտանիքը մեծ բարոգործների ընտանիք է , ինքն էլ երկնքից իջած հրեշտակ է ու եկել է ալավերդցիներին փրկելու :
Էլյա
ՇՆԵՐԸ ՀԱՉՈՒՄ ԵՆ ՔԱՐԱՎԱՆԸ ԳՆՈՒՄ Է:ԱԲԳԱՐՅԱՆ ԱՐԹՈՒՐԸ ԵՐԵՎԻ ՇԱՏ ՅՈՒՂՈՏ ՊԱՏԱՌ Է ԽՈՍՏԱՆՈՒՄ ԻՐ ՀԱՎԱՏԱՐԻՄ ԹՈՒԼԻԿՆԵՐԻՆ ԽԵՂՃԵՐԸ ԲՕՂԱԶՆԵՐԸ ՊԱՏՌՈՒՄ ԵՆ ՃՃՃՃՃ ԱՄՈԹ Է ՄԻ ԴԱԴԱՐԵՔ ՄԱՐԴ ԼԻՆԵԼ ԱԲԳԱՐՅԱՆՆԵՐԸ ՆՄԱՆ ԶՈՀՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԺԱՆԻ ՉԵՆ
ՄԱՆԱՆ
Մարիամ Դուք վերջ եք ...... ծառայում երիտասարդներին իր գրագիտությամբ,աշխատասիրությամբ,ընկերասիրությամբ,ազնվությամբ, ով ցանկանում է դառնալ քաղաքապետ ոչ թե փողի և փառքի համար ամոթա ամոթ գոնե ինքնասիրություն ունեցի և քո գրածից ամաչի : Ով չգիտի որ աբգարյան արթուրը անգրագետ է , ով չգիտի որ աբգարյան արթուրը սկի դասի չի գնացել , ով չգիտի որ արթուրիկը մինջև ժամը 3-ը քնած է ինչեք ցիրկ ցուցաբերում ամոթը Ձեզ է անամոթներ չեք էլ ամաչում ուզումեք Ալավերդին դառնա անգրագետների ու խուլիգանների քաղաք դա է Ձեր ուզածը : Սայաթ -Նովայի թաղամասում գտնվող Ձեր գրասենյակի մոտով ամցնելիս ուղղակի նոխկանք եմ ապրում ոնց կարող է նման մարդիկ ինչպիսիք են Արա Թովմասյանը կանգնեն խուլիգանների կողքին անմակարդակություն : ԱՆՆԱ ԵՎ ՄԱՐԻԱՄ դուք իգական սեռի ներկայացուցիչներ եք եվ մի կորցրեք Ձեր արժանապատվությունը
ARAYIK
Մարիամ ջան ովա քեզ իրավունք տվել ամբողջ երիտասարդության անունից հանդես գալ ովա ասել որ ողջ Ալավերդու երիտասարդությունը արթուրիկի կողքինա կանգնած չկա տենց բան : Անուլիկ դունել քեզ քնքուծիկ պահի ինչ ասումեն ճիծտ են ասում դու զակազով գրողես իսկ այս մարդիկ իրենց խղջով գրողներ են : Ու ընդհանրապես մարդկանց անդորրը մեկ խանգարի , որովհետեվ բոլորներ գիտեն որ արտուրիկը ընդամենը առավոտը արդնացել է ու ասել ապեր ապեր ապերիկ ուզումեմ քաղաքապետ դառնամ ու վերջ սաղ պատմությունը այդ է եղել տե չե նենց լուրջեք ընդունում կողից կարդացողն ել մտածումա թե իրոք լուրջ ընտրություններ են :Մեկել անդրադաքնամ աբիժնիկությանը իմ մտացելով ստեղ աբիժնիկության հարց չկա ուղղակի այս քաղաքի մասին մտածող շատ ու շատ լավ տղեք չեն թողնի որպեսզի քաղաքը դառնա լակոտների ու թաղային սուտի հեղինակություների քաղաք ու ճիշտել անելու են պիտի մեկ անգամ սխալների համար նակազատ անեն , որ 2-րդ անգամ նույին թյուրիմածությունը Ալավերդու նման հարուստ ավանդույթներով քաղաքում չկրկնվի : Բա չէ ինչեք ուզում ենա ուտումեն էլի 20 տարիա ուտումեն հանքերը հիմաել ուզումեն մեզ ուտեն չեն ջոգում իրանց հանքի հարցերն են ուզում լուծեն
ԱՆՆԱ
Շատ ամոթ քեզ այ ստոր,դու դեռ ճիշտ ու սխալ ես անում ու մի հատ էլ մեկնաբանում:Դու ինքդ կեխտի մեկն ես,այ Վաչո:Ապրանքի նման լեզուդ շաղ ես տալիս:Ովա քեզ իրավունք տվել մեծ-մեծ խոսալու,որ դու ինքդ քեզանից ոչինչ չես ներկայացնում:Արթուրը ենքան կա, որ 30 տարեկանա ու բոլորը հարգում են ու սիրում:Իսկ դու Կեխտ,քեզանից ոչինչ չես ներկայացնում:Սրա նրա ազդեցուցյան տակ դուխով տղա ես խաղում,ու ես կարդալով քո մեկնաբաբությունը մեծ հիասթափություն եմ ապրում,որ Արթուրի մրցակիցը նման ստոր մարդկանցովա շրջապատված:ՄԵԾ ԱՄՈԹ ՁԵԶ
VACHO
Գագիկ ջան պետք չե թշնամանք տարածել ամսի 8-ը վկայակոչելով բայց ամսի 8-ին առավոտյան ժամը 8-ին ես քո ասաց ռոմոյի հետ գեղեցիկ հանդիպում ունեմ քաղաքակիրթ ձեվով պետք չե քաղաքակրթությունից դուրս գալ : Ինչ վերաբերվում է թեկնածուներին ասեմ ,որ ես Կարենի փոխարեն կամաչեի անգամ պայքարել արթուրիկի այսինքն տուտիի հետ լրիվ խայտառակություն : ԱՆԻԻՆ ուզումեմ ասեմ որ երիտասարդը շատ լավ ղեկավար կլինի ու բազմաթիվ փորձեր ունենք , բայց ամեն երտասարդ չէ , որ կարող է ղեկավար լինել քաղաքը փորձադաշտ չէ , իսկ քաղաքապետի պաշտոնը քարի ցեղի ցեխավիկի պաշտոն չէ : Զարմանում եմ ուղղակի պետության վրա ոնց կարելի է տուտիի նմաններին թույլ տալ անգամ մտքների ծայրով անցկացնեն ,որ կարող են նման լուրջ պաշտոն զբաղեցնել : ՄԵԿԵԼ ՄԱՐԶՊԵՏԸ 1 ՁԱՅՆԱՆՈՑ ՏՂԱ ՉԷ ՍԱՂ ԿՅԱՆՔՆԵՐՏ ՄԱՐԶՊԵՏԻ ԹԵՎԻ ՏԱԿԵՔ ԱՊՐԵԼ ՈՆՑԵՔ ՁԵԶ ԹՈՒՅԼ ՏԱԼԻՍ ՆՄԱՆ ԲԱՆ ԱՍԵԼ ; ԳՆԱԼՈՎ ՀԱՄՈԶՎՈՒՄ ԵՄ ,ՈՐ ՎԵՐՋՈՒՄ ԴՈՒՔԵԼԵՔ ԿԱՐԵՆԻՆ ԸՆՏՐՈԼՈՒ ՈՐՈՎՀԵՏԵՎ ԴՈՒՔԵԼԵՔ ՁԵԶԱՆԻՑ ՀԻԱՍԹԱՓՎՈՒՄ
GAGIK
Սամվելին կուզեմ անդրադառնալ ՝ տղա ես չգիտեմ դու պալիռովչիկ ես թե սղոցավար , ես չգիտեմ քեզ ասելեն ոգովորվի որ 1258 ամսվա աշխատավարձիտ պարտքը գոնե 1 ամսվանը տան , բաըց գիտեմ ,որ այս քաղաքը ՝ԱԼԱՎԵՐԴԻՆ , լակոտների ու աբիժնիկների կույտի հավաքածու չե : Նալբանդյան Արթուր անունը դու ու քո նմանները իրավունք չունեն սկի թաքունյ տեղեր արտաբերեն , որովհետեվ քիթիկիտ զարկում էին վազում էիր Արթուր ու Աշ՛ոտ ընկերների մոտ , իսկ հիմա աբիժնիկները կերան ուղեղտ ու քեզ արդեն հասուն տղի տեղ դրիր հա այ ...............: Ալավերդին արդեն 2005 թվականին կատարել է իր ընտրությունը ու ստեղ լարված կամ հավասար պայքար չկա բոլորն միահամուռ ընտրում են Կարենին ու վերջ : մեկել հանդիպումների մասին քեզ ովա արգելել հանդիպման գնաս արա դու եռկու բառ ցհես կառում խոսաս սրա նրա վրայես վալիտ անում տե չեն թողում հանդիպումների գնամ ; Կողքիտ մի մարդ չկա կանգնած Սարահարթ ենք բարձրանում բնանա կանգնած շտաբում ռոմոն սնահնեցի ամսի 8-ին ռոմոն ուրա լինելու սաղ քաղաքաը մանա գալու դրան ումա տեսնես բաղտ վիճակվելու առաջինը գտնի սրա նրա երեխին վախացնելով մանա գալիս կեսից ճղելու են ամսի 8-ին
ՍԱՄՎԵԼ
Նենց չի վոր Կարեն Փարեմուզյանը բարի համբավ ունի,բոլորը ասում են վոր գող ավազակի մեկնա,որ նրան գործարանից հենց գողության պատճառով են ազատել ու այսօր էլ նա աշխատումա ԴԵՊՈՈՒՄ ուԴԵՊՈԻՑ գողությունա անում ու վաճառում։ Իհարկե Ալավերդցիներին երիտասարդ կադր պետք չի իրանք ուզում են փորցված գող լինի վոր շուտ հունի մեչ ընկնի․․․․․․․․․․․․․․․․Ամոթա ստոր մի եղեք կանգնեք երիտասարդի կողքին ու օգնեք ցեր քաղաքը ծաղկացնի,ալյ վոչթե նախանձի պես վարկաբեբեք։
ՄԻ աղջիկ
նախ՝ հարգելի 9. Մագա, երբ կիրթ լինելուց ես խոսում, մի հատ գրածդ կարդա, հայերենում ներեղություն բառ չկա, ինչ վերաբերում է թեկնածուներին, ասեմ որ բոլոր Ալավերդցիներս շատ լավ ճանաչում ենք երկու թեկնածուին էլ: 6 .Գագո բա ոնց եղավ, որ հիմա են հայտնաբերել էդ խախտումները? Եկեկք մարդ մնանք ցանկացած պարագայում, ամեքս մեր խղճի առաջ: Թող հաղթի արժանավորը
Մագա
Անի Մուրադյան-Անի ջան որտեղից վերցրիք որ կրթված թեկնածու է Աբգարյանը, լրիվ համաձայն եմ, որ պետք չի մեկնաբանություններում վարկաբեկել նրան, բայց կրթվածը որնա, հինգ տարվա ուսման ընթացքում հինգ ամիս դասի չի եկել, մեզնից մի կուրս էր բարձր, Տարոնը քննություններին գալիս էր հերթով վճարում, թվանշաննե րը նշանակել տալիս, էսպիսի բաներ, պետք չի վիարվորել երիտասարդ տղայա, բայց ասել որ կիրթա, արդեն շատ ներեղություն
Անի Մուրադյան
Արթուր Աբգարյանը երիտասարդ ու կրթված թեկնածու է ինչու եք մեկնաբանություններում վարկաբեկում ? Պետք է ամպայման հանրապետական թեկնածու լինի ?Մեկնաբանությունը...
մեկնաբան
ակնհայտ է, որ նորմալ թեկնածուն Հայաստանում ոչ մի շանս չունի հաղթելու. Այնպես որ, մարդիկ պետք է ընտրել միայն հաշվի առնելով բնութագրերը թեկնածուների. Բոլորն էլ գիտեն, որ Abgaryans չեն վճարում աշխատավարձ, եւ մեկ այլ թեկնածու ազատվել է աշխատանքից ... Եւ ես հիշում եմ մի քանի տարի առաջ, Փարեմուզյանը Լարիսա թեկնածու, եւ դուք չեք ընտրել նրան, այնպես որ դուք արժանի այն, ինչ որ կա ...
Գագո
Հանրապետական կուսկացության խորհուրդը քննարկելով Ալավերդում տեղական ընտրությունների հետ կապված վիճակը և ելնելով նրանից, որ Աբգարյանները սկսել են հանրապետական կուսակցության դեմ խաղեր տալ և նախընտրական հանդիպումների ընթացքում պախարակել կուսակցությանը, հանձնարարել է ՊԵԿ-ին ստուգել նրանց բչզնեսը: Երկօրյա ուսումնաիսրության ընթացքում պարզվել է որ Լալվարի գրանիտի հանքավայրը շահագործող Աբգարյաններին և Խորով Հարությունյանին պատկանող ընկերությունը միլարդավոր դրամների հարկեր է թաքցրել շուրջ քսան տարվա ընթացքում: Խախտվել են բնպահապանության բոլոր հնարավոր օրենքներն ու նորմերը, տասնյակ աշխատողներ են պահվել առանց համապատասխան ձևակերպումների, թաքցվել է տեխնիկան, որի համար նույնպես հարկեր չեն վճարվել, տրանսպորտային միջոցներըն աշխատում են առանց պետհամարանիշների: ՊԵԿ-ին հանձնարարվել է լայնամասշտաբ ուսւոմնաիսրությւոններ սկսել վերջին քսան տարների ընթացքում ընկերության գործունեության մսսին, քանի որ տարիներ շարունակ հայտարարություն է գրվել իբր հանքավայրը չի շահագոչծվում: Ստուգումները կսկսվեն ընտրություններից հետո, որպիսզի չկապվի դրա հետ: ՊԵԿ-ի վարչության պետերից մեկի ասելով Աբգարյանները կկորցնեն հանքավայրը, չեղյալ կհամարվի նրանց լիզենցիան և նոր մրցույթ կհայտարարվի: Ի միջիայլոց խստորեն զգուշացվել է նաև Խոսրով Հարությունյանը, նման հանցագործությանը կռիշա կանգնելու համար:,
Աննա Կ.
ես ուղղակի ապշում եմ թե ոնց են անհավասար պայմաններ ստեղծված...սաղ քաղաքով խփել են իրանց պաստառները, էլ չեմ ասում իրանց ընտրած կեղտոտ փիառի ճանապարհը, որ դրա համար մի քանի հաստագլուխ մտավորականների են օգտագործում: Հիմի ինչ են էկել, լացացնում են:Ինչ էլ անմեղ հրեշտակներ են աբգարյաններն իրանց խուժան բանդայով: Բա հլա սրանց շահերը ներկայացնող լրագրողին: Լարիսա, կլասդ լրիվ գցել ես:
Ալավերդի
Ու ամենավատն էն ա, որ էտ ձեր աբգարյանները իրենց հատուկ անշնորհակալությամբ ու նախանձով մոռանում են, որ էսօր իրենց ամեն ինչի, ամեն ունեցածի համար, նրա համար ինչ որ իրենք հիմա կան, ամբողջությամբ պարտական են հենց Մարզպետին, ում շնորհիվ են իրենք այսքան աճել: Էս դեպքում լրիվ տեղին ա Օձը տաքացնողին ա կծում ասացվածքը: մի բացառությամբ, որ օձին ընդհանրապես ուշադրություն դարձնող չկա, առավել ևս սողունին որպես լուրջ մարդ, ու ընդհարապես որպես մարդ վերաբերվող չի էլ կարող լինել:
Մելանյա
Հարգելի Լարիսա ես երբևիցե չեմ կասկածել քո համարձակության վրա, բայց մտածում էի, որ ճնշումները քո վրա էլ կազդեն ինչպես շատերի; Հաճելի է լսել ճշմարիտ խոսքեր, որ իսկապես , երիտասարդը ավելի գրագետ և կարողունակ է և ավելի շատ բան կարող է անել Ալավերդցիների համար ;

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter