HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հարազատները կը փնտռեն

Սասնոյ գավառի Հազրօ գիւղաքաղաքի ջարդերից փրկուած Արշակ Շահէնի Յարութիւնեանի (ծնուած 1896թ.) ժառանգները փնտռում են Արշակի քրոջ Քնքուշ Յարութիւնեանի ժառանգներին, ում ջարդերից առաջ մի հարուստ թուրք է առեւանգել։ Յարութիւնեանների ողջ գերդաստանը շուրջ 40 մարդ կրակի է մատնուել սեփական մարագում։ Արշակը իր փոքր քրոջը մէջքին կապելով փորձել է երդիկով փախչել սակայն թուրքերը կրակել եւ սպաննել են փոքրիկին։ Ինքը փրկուելով հասել է Արեւելեան Հայաստան, ամուսնացել եւ ունեցել է 8 զաւակ, որոնցից ողջ են դեռ 3-ը։ Արշակը մահացել է 1979 թուականին, թաղուած է Ուջան գիւղում, ուր հաստատուել են Հազրոյից փախած բազմաթիւ ընտանիքներ։ Այժմ Յարութիւնեանները կրում են Շահինեան ազգանունը։ Յայտարարութեան հեղինակը Արշակի թոռ 56 ամեայ Վազգէն Շահինեանն է, ով ներկայիս ապրում է Ֆրանսիայում։ Բոլոր մանրամասնութիւնների կամ հարցերի համար կարող էք կապուել [email protected]: Մենք յոյս ունենք, որ ընտանիքի այլ անդամներ նոյնպէս կարող էին փրկուել, բայց ստիպուած են եղել ապրելու ծպտեալ։ Սպասում ենք։

Agos

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter