HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Դայջեստ. անցնող տնտեսական շաբաթը

Հայաստան

«Հայփոստ» ՓԲԸ-ն վաճառքի կհանվի և կմասնավորեցվի: ՀՀ կառավարությունն ակնկալում է, որ ընկերության մասնավորեցումը կնպաստի մասնավոր ներդրումների ներգրավմանը, ֆինանսական հոսքերի ավելացմանը, ընկերության արդիականացմանը, փոստային կապի զարգացմանը:

ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հայտարարել է, որ չի կարծում, թե հոսանքը Հայաստանում 17 դրամով թանկանա, ինչպես առաջարկում է Հայաստանի էլեկտրական ցանցերը (ՀԷՑ): Մեկ շաբաթից հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը  հրապարակելու է հոսանքի սակագինը բարձրացնելու վերաբերյալ հայտի ուսումնասիրությունը:

ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (FAO) Հայաստանում ձկնաբուծության ոլորտում փորձնական ծրագիր կիրականացնի:

Հայաստանը «Մայքրոսոֆթ» (Microsoft) ընկերության հետ  կնքել է Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության և նորարարության ոլորտներում երկարաժամկետ համագործակցության համաձայնագրեր: «Մայքրոսոֆթը» մտադիր է առաջիկայում ՀՀ-ում մի շարք հեռանկարային ծրագրեր իրականացնել:

Կաթի փոշու համաշխարհային գնանկումը հանգեցրել է Հայաստանում գյուղացիներից կաթի մթերման գնի նվազեցմանը: Որոշ գյուղերում անասունները հարկադիր մորթի են ենթարկվում:

Գյումրիում տեղի է ունեցել «Դ-Լինկ» ընկերության հետազոտական կենտրոնի պաշտոնական բացումը: Այն ներառում է տեխնոլոգիական ընկերությունների համար ժամանակակից, բարձրորակ ենթակառուցվածքներով հագեցած գրասենյակային և ընդհանուր օգտագործման տարածքներ:

Աշխարհ

Ֆինանսներ

Ամերիկյան բանկերն այս տարվա առաջին եռամսյակում սկսել են ավելի ակտիվ վարկավորել բիզնեսը: Եթե այս տեպերով շարունակվի վարկավորումն, ապա ըստ մասնագետների՝ հաջորդ տարի բիզնես վարկերի ծավալը կարող է 1988 թվականից ի վեր առաջին անգամ գերազանցել հիփոթեքային վարկերի ծավալը, գրում է The Wall Street Journal-ը:

Ճապոնական իենի նկատմամբ ամերիկյան դոլարի փոխարժեքը հասել է վերջին ութ տարում ամենաբարձր մակարդակին, իսկ եվրոյի նկատմամբ՝ վերջին ամսում ամենաբարձր մակարդակին, գրում է The Wall Street Journal-ը:

Վատիկանի բանկի  մաքուր շահույթը 2014թ. մոտ 24 անգամ աճել է՝ հասնելով 69.3 մլն եվրոյի: 2014թ. հակակոռուպցիոն պայքարի շրջանակներում Հռոմի Պապի հրամանով փոխվել էր բանկի ղեկավարությունը, գրում է ТАСС-ը, հղում կատարելով իտալական ԶԼՄ-ին: 

Հնդկաստանի իշխանությունները բնակիչներին կոչ են արել իրենց ունցած ոսկիները, որոնք պահում են խնայողական նպատակներով, պահ տալ բանկերին որպես ավանդներ: Հնդկաստանում ոսկին բարձր պահանջարկ ունի: World Gold Council-ի գնհատմամբ՝ այս երկրի բնակիչները իրենց մոտ պահում են ընդհանուր մոտ 22 հազ. տոննա ոսկի, գրում է   Financial Times-ը: 

Նավթի համաշխարհային գներն աճում են ԱՄՆ-ում առևտրային պաշարների կրճատման մասին տվյալների ֆոնին: ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի հուլիսյան ֆյուչերսների արժեքը , մայիսի 29-ին՝ Մոսկվայի ժամանակով 8:15-ին, աճել է 0,74 դոլարով՝ հասնելով 63,04 դոլարի՝ մեկ բարելի դիմաց, գրում է vestifinance.ru-ն՝ հղում կատարելով Bloomberg-ին

Խոշոր գործարքներ

Իրանը Ռուսաստանից Ս - 300 զենիթային հրթիռային համակարգեր կստանա անմիջապես արտադրությունից հետո, այլ ոչ թե՝ այդ երկրի պաշտպանության նախարարության զինանոցից:  Մանրամասները, այդ թվում՝ փոխանցման ժամկետները, դեռ չեն հստակեցվել, գրում է РИА Новости-ն: 

Պատրաստվել է ԵՏՄ-ի հետ Վիետնամի ազատ առևտրի համաձայնագիրը:  Վիետնամի կլինի ԵՏՄ-ի առաջին առևտրային գործընկերը, գրում է Ведомости-ն

Սերբիան հայտարարել է Ադրբեջանից եկող, ԱՄՆ-ի և  ԵՄ-ի կողմից օժանդակվող գազատարի նախագծին միանալու պատրաստակամության մասին, գրում է lenta.ru-ն

Եգիպտոսը ԵՏՄ-ի հետ ազատ առւետրի գոտի ստեղծելու հայտ է ներկայացրել, գրում է vestifinance.ru-ն: http://www.vestifinance.ru/videos/17506

Տեղեկատվական տեխնոլոգիաներ

Հրապարակվել է աշխարհի ամենաթանկ ապրանքային նշանների BrandZ Top 100 վարկանիշը: Այն ներկայացնում է Millward Brown գործակալությունը: 2015 թվականի աշխարհի ամենաթանկ ապրանքային նշանների վարկանիշը գլխավորում է Apple ընկերությունը: Բրենդի արժեքը գնահատվում է 247 մլրդ դոլար: Վարկանիշի երկրորդ տեղում Google-ն է, իսկ երրորդ տեղում՝ Microsoft-ը:  Ճապոնական Sony ընկերությունը միջազգային շուկայի համար պաշտոնապես ներկայացրեց Xperia Z3+ նորաոճ սմարթֆոնը: Սարքավորումը իր տեխնիկական բնութագրերով գրեթե չի տարբերվում վերջերս ներկայացված Xperia Z4-ից, գրում է hitech.vesti.ru-ն:   

Չինական ZTE ընկերությունը ներկայացրել է իր հերթական բյուջետային սմարթֆոնը: Մոդելը կոչվում է  Q519T: Սմարթֆոնի մարտկոցի հզորությունը 4.000 մԱ/ժ է, ինչի շնորհիվ այն պասիվ վիճակում կարող է աշխատել 35 օր, գրում է 3dnews.ru-ն: 

Microsoft ընկերությունը նոր Windows 10 օպերացիոն համակարգը կարող է թողարկել 2015 թվականի հուլիսին, հայտնում է Gazeta-ն: 

Ավտոաշխարհ

Lamborghini ընկերությունը սկսում է Urus քրոսովերի արտադրությունը: Դրա համար Իտալիայի իշխանությունները ընկերությանը 87 մլն դոլար է տվել: Քրոսովերը շուկայում կհայտնվի  2018 թվականին,  գրում է The Huffington Post-ը։   

BMW, Mercedes-Benz և Audi  ավտոարտադրող ընկերությունները ներկայում պրեմիում դասի ավոտամեքենաների համաշխարհային շուկայի հիմնական մրցակիցներն են: Դա երևում է 100 ամենաթանկ ապրանքանիշների վարկանիշում: Նրանց այստեղ զիջում է Toyota-ն, գրում է  Financial Times-ը:  

Իտալական Pirelli ընկերությունը սկսել է փորձարկել «խելացի» անիվները` LaFerrari-FXX K ավտոմեքենայի վրա: Գլխավոր նպատակն է  ավտոմեքենայի էլեկտրոնիկային հայտնել ճանապարհային պայմաններում իր վիճակի մասին, գրում է  Evo-ն: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter