HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրանտ Գալստյան

Ռուսաստանում արգելվել է Մեդվեդևի խոսքերից կազմված մեղեդու տարածումը

Ռուսաստանի կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցության ոլորտի վերահսկողության դաշնային ծառայությունը (Ռոսկոմնադզոր) արգելափակել է հասանելիությունը «Մեդվեդև. կաշառք տալու օգտակար ձեռնարկ» մեղեդիի ինտերնետային էջին

Politrington.ru կայքում տեղադրված հեռախոսազանգի մեղեդին ներկայացնում է հատվածներ վարչապետ Մեդվեդևի ելույթներից, որոնք միասին տպավորություն են ստեղծում, թե վարչապետը հուշում է՝ ինչպես կաշառք վերցնել: Էջում ներկայացված են նաև կաշառակերության «ամենատարածված սխեմաները»:

Կայքի սեփականատեր Միխայիլ Սենելնիկովը «РБК»-ին հայտնել է, որ կայքից համապատասխան էջը հեռացնելու մասին ծանուցում է ստացել մայիսի 29-ին, որով Ռոսկոմնադզորը հայտնել է, որ կայքի սեփականատիրոջ կողմից էջը չհեռացնելու դեպքում ինտերնետ մատակարարները ստիպված կլինեն սահմանափակել հասանելիությունը էջին:

Գերատեսչությունը վարչապետի խոսքերը պարունակող մեղեդին ներկայացնող էջը իր սև ցուցակում ընդգրկելու համար հիմք է ընդունել Խանտի-Մանսիյսկի ինքնավար շրջանի Մեգիոնի քաղաքային դատարանի որոշումը: Դեռ մարտին դատարանը բավարարել է դատախազության հայցն ու հաստատել, որ ռեսուրսը տարածում է «անթույլատրելի տեղեկություն»: Մոսկվայում բնակվող Սենելնիկովին դատական պրոցեսի մասին չեն տեղեկացրել և չեն ուղարկել որոշման տեքստը: Ենթադրում է, որ դատարանը հղում է արել հակաօրինական գործողությունները, այս դեպքում՝ կաշառակերությունը պրոպագանդելու արգելքին:

Մեղեդին՝ Meduza.io-ի 

Լուսանկարը՝  Էրիկ Ֆեֆերբերգի /AFP/Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter