HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ալավերդցիները քաղաքապետի թեկնածուներից կոռեկտ քարոզարշավ են պահանջում

Ալավերդիում հունիսի 7-ի` քաղաքապետի ընտրության օրը մոտենալու հետ, մեծանում է նախընտրական լարվածությունը: Ալավերդցիներից շատերը խուսափում են խոսել քաղաքապետի ընտրությունների մասին: «Ես կցանկանամ, որ այս ընտրությունը եւ ընդհանրապես բոլոր ընտրությունների քարոզարշավը կոռեկտ ընթանա` թեկնածուներից մեկը մյուսին անտեղի չվարկաբեկի: Հասարակ լեզվով ասած` թեկնածուներից յուրաքանչյուրը պետք է ասի` ես լավն եմ, չպետք է ասի` դու վատն ես: Հիմա, ցավոք, մենք սեւ PR ենք նկատում թեկնածուների հանդեպ»,- ասաց Յուրա Խալաթյանը:

Վերջինիս ասելով` ինքը ծանոթ է թեկնածուների նախընտրական ծրագրերին: «Մեկը` մի քիչ լավ, մեկը` մի քիչ վատ, բայց մեկ էլ եմ ասում, կցանկանամ ե՛ւ ընտրությանը, ե՛ւ ընտրությունից հետո թեկնածուները միմյանց հետ չթշնամացնեն ժողովրդին: Այսօր Ալավերդիում լարվածությունը եւ դրա վատ հետեւանքերը տեսնում եմ»,- հայտնեց Յ. Խալաթյանը:

Յուրա Խալաթյանի ասելով` ընտրվող քաղաքապետը նախանձելի վիճակում չի հայտնվելու, որովհետեւ Ալավերդիում շատ խնդիրներ կան կուտակված, որոնք պետք է ժամանակին լուծումներ ստանան: Այդ անելիքների մեջ Յուրան կարեւորեց հատկապես քաղաքի փողոցների բարեկարգումը, որը շուրջ մեկ տարի է, ինչ քանդել է «Հայջրմուղկոյուղին»` ջրի ու կոյուղու խողովակները փոխելու համար:

«Մեկին էլ ա չեմ ճանաչում, եսիմ ո՞ւմ տեմ ընտրի: Կգնամ մեկին կընտրեմ, էլի: Գիտեմ ոչ ովքեր են թեկնածուները: Բերին Ջրավազանի 76 շենքումը երկու նկար կպցրին: Նկարը սօր իրիկունը կպցին, առավոտը կար ոչ: Մի նկար էլ բերել են ինձ տվել տանը: Էդ էլ Փարեմուզյան Կարենի կողմից են բերել»,- ասաց 88-ամյա Սերոժ Սինդոյանը, ով դեռ չի կողմնորոշվել իր ընտրության հարցում:

Սիրանույշ Շախկյանը քաղաքապետի երկու թեկնածուներից ոչ մեկին չի հանդիպել, սակայն թռուցիկ տեղյակ է, որ թեկնածուներն Արթուր Աբգարյանը եւ Կարեն Փարեմուզյանն են: «Ոնց որ քարոզչությունը նորմալ է գնում, թեեւ շատ չեմ տեղյակ: Քաղաքի վիճակը, կարելի է ասել, լավ չի: Աշխատատեղ չկա, Ալավերդիում ապրելը բավականին դժվար է, ես կցանկանամ ընտրվի արժանավորը: Ընտրվողին էլ կխնդրեի` եթե հնարավոր է, մի քիչ լավացնի մեր քաղաքի վիճակը»,- ասաց տկն Սիրանույշը:

Սայաթ-Նովա 9 շենքի 30 տան բնակիչ Սուսաննա Մուսայելյանը հայտնեց, որ արդեն 5 տարուց ավելի է իր բնակարանի տանիքը կաթում է: Սուսաննայի ասելով` Աստծու տված ամեն անձրեւային օր տան ամբողջ տարածքով ամաններ է շարում առաստաղից կաթող ջուրը հավաքելու համար: «Ով իմ կրիշը կսարքի` ես նրան կընտրեմ: Թող իմ խնդիրը իրենք լուծեն, ես էլ իրենց խնդիրը կլուծեմ: Մեր ցեղով կրիշս սարքողին կընտրենք»,- իր գործարքն առաջարկեց Սուսաննա Մուսայելյանը:

«Մեր քաղաքի վիճակը վերին աստիճանի բարդ է: Էս երկու օրը ես գնում եմ Ռուսաստան: Բա ի՞նչ անեմ, որ չգնամ, ստեղ մնամ ինչ անեմ: Ստեղ աշխատանք ո՞վ է տալիս, որ աշխատեմ: Թեկնածուներն էդ միայն ասում են, որ աշխատատեղ են ստեղծելու: Ես ոչ մի բանի չեմ հավատում»,- ասաց Ռոբերտ Պապյանը:

«Ո՞նց չեմ տեղյակ քաղաքապետի ընտրությանը: Ես ծանոթ եմ թեկնածուների ծրագրերին: Այ, հմի մտիկ արա, Երեւանում քարը քանդում են ծաղիկ են ցանում, Մեր քաղաքում տերիտորիա ունենք, բրախած, վեր գցած, գոնե 2 ծաղիկ չեն ցանում: Մեր Ջրավազանի թաղումը ծաղիկ են ցանել, էն հին պոլիկլինիկայի հրապարակում, մի սմ չափսի ծաղիկներ են, չեն ջրում, էսա կչորանա: Ծաղիկը ցանել են ու մոռացել: Առաջ քաղաքապետարանը ջրի մեքենա ուներ, ջրեին, հմի տենց բան չկա»,- դժգոհեց Սերգեյ Աբգարյանը: «Ես գիտեմ, որ ես վատ եմ ապրում: Չէ, հույս էլ չունեմ, որ ապագայում լավ կապրեմ: Ես Ալավերդու համար ոչ մի լավ հեռանկար չեմ տեսնում: Այո, ես աշխարհից նեղ եմ»,- ասաց Ալավերդիում երբեմնի ճանաչված բուժքույր Անահիտ Միրզոյանը:

Մինչ ընտրողները դժգոհում են իրենց ծանր ապրելակերպից ու քաղաքի վիճակից, քաղաքապետի թեկնածուներ Արթուր Աբգարյանը եւ Կարեն Փարեմուզյանը ոչինչ չեն խնայում ավելի մեծ թվով ընտրողների քվեներ ստանալու համար: Հունիսի 1-ին, երեխաների պաշտպանության օրը, Արթուր Աբգարյանի քարոզչության արդյունքում, ալավերդցի երեխաները պաղպաղակի եւ խաղալիքների պակաս չունեցան: Վերջինս իր քարոզարշավի շրջանակներում ցեմենտբետոնով փոսալցումներ է կատարել Ալավերդու Սանահին կայարանային թաղամասի «Կամչատկա» կոչվող շենքերի, Թումանյան փողոցի 5, Էնգելս, Դեբեդ եւ մյուս թաղամասերի շենքերի բակերում:

Երախտապարտ բնակիչներն Ա. Աբգարյանին այդ թաղամասերում ընդունել են աղուհացով: Քաղաքապետի թեկնածու Կարեն Փարեմուզյանն իր քարոզարշավը շարունակում է քաղաքի ձեռնարկություններում եւ թաղամասերում: Արդեն երեք օր է Կարեն Փարեմուզյանին աջակցելու համար Ալավերդիում է «Լույս հայերի աչքերին» կազմակերպության ակնաբուժական շարժական կլինիկան, որտեղ ալավերդցիները նաեւ աչքի վիրահատությունների են ենթարկվում: Քաղաքապետի թեկնածուների քարոզարշավը Ալավերդիում շարունակվում է:

Մեկնաբանություններ (18)

Սամո
Եվ ով է խոսում բանբասելուց,ողջ քարոզարշավի ընթացքում,Արթուր Աբգարյանի շտաբը միայն բանբասանքով էր զբաղված,իսկ սուտ հոդվածները -վերջն էր:
Աննա
Արտակ,ես ել եմ ճանաչում Արթուր Աբգարյանին,ճանաչում եմ նաև Կարեն Փարեմուզյանին։Կամաչեմ նույնիսկ համեմատել աշխատանքային փորձ ունեցող,բոլոր կոլեկտիվներում շատ հարգված և սիրված,բարի,աշխատասեր,բանիմաց,խելացի Կարեն Փարեմուզյանին ,որը ,անկասկած, կշենացնի մեր քաղաքը ,մի անփորձ երեխա Արթուր Աբգարյանի հետ։Մտածեք մեր քաղաքի ապագայի մասին,ընկեր–ընկերուհի մեկ խաղա։
Գրետա
Ես ինքս Սարահարթի բնակիչ եմ և տեսնում եմ ինչ է կատարվում։Մարդկանց վախեցնում են արտահայտվել,որ Աբգարյանների կողմնակից են։Բոլոր բնակիչներն էլ տեսնում են,որ Աբգարյանների բոլոր դռները փակ են,փորցում են արհեստական դժվարություններ ստեղծել Աբգարյանների համար;Ես ուղակի հպարտանում եմ նրանց կամքի ուժով;Ես այդ ամենը տեսնելեվ ,չնայած նրան ,որ չեմ ճանաչում Աբգարյան Արթուրին,իր կամքի համար իմ ձայնը տալու եմ նրան,ու ես կարծում եմ ինձ նման շատ մարդիկ;Որքան էլ հերքեն ,որ ճնշում չկա,ինչքան էլ մարդիք վախենան արտահայտվել,նրանք ամեն ինչ տեսնում են և հասկանում;
Արտակ
Ես Արթուրին գիտեմ դպրոցական հասակից,մենք միսասին ընկերություն ենք անում մինչև այսօր։Զարմանում եմ այն մարդկանց վրա,որ առանց նրան ճանաչելու չարախոսումեն։Ես կարող եմ վստահաբար ասել ,որ նա լավ մարդ է և լավ ընկեր ;Ինձ թվում է այդ հատկանիշներով մարդը չի կարող վատ քաղաքապետ լինել;
ԱՆԺԻԿ
Արթուր ջան ցանկանում եմ,որ դու լինես օրինակելի քաղաքապետ,որ մենք հպարտությամբ խոստովանենք․որ հենց քո օգտին ենք կատարել մեր քվեարկությունը;
ՎԻԿԱ
ԱՐԹՈՒՐ ՋԱՆ ՄԵՆՔ ՔԵԶ ՍԻՐՈՒՄ ԵՆՔ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․ՀԱՂԹԵՆՔ ՄԻԱՍԻՆ
ԱՆՆԱ
Հրո ինչու ես դու այդքան չար մարդ,կարելի է ուղակի շնորհակալ լինել մարդկանց մեր սովորական օրը տոնի վերածելու համար,մեզ հաճելի երեկո պարգևելու համար։Համերգը և հրավառությունը շատ տպավորիչ էր,նամանավանդ,որ Ալավերդիում անգամ ամանորին համերգ չի լինում;Սիրելի Արթուր ցանկանում եմ քեզ հաղթանակ;Ես և իմ ընտանիքը մեծ անհագստությամբ կհետեվենք ընտրությունների ընթացքին;ՈՒժեղ եղիր,մենք քեզ լավ ենք ճանաչում ու վստահաբար մեր ապագան վստահում ենք քեզ;ԱՍՏՎԱԾ ՔԵԶ ՀԵՏ ԱՐԹՈՒՐ ՋԱՆ
Հրո
ԱՆՆԱ գոնե անհարմար զգա կամ կարմրի գրելից, ամեն տարիՔաղաքի և հանքարդյունաբերողի օրը, ինչպես բաև մանորի նախօրեին, բացի վերջին երկու տարին Վալլեքս խումբը շքեղ համերգներ են բերել Ալավերդի, նույն այդ Սոնային, լիլիթին որոնք սիրո խոստովանություններ էին անում ալավերդցիներին և լոռտեցիներին, ամոթ է երախտամոռ մի եղեք, աննախադեպ, աննախադեպ, ինչ է չտես եք, հրավառություն չեք տեսել Ալավերդում, կա մի հայտնի երգիչ որ Վալլեքս խումբը Ալավերդի չի բերել, միթե այդքան կուրացնում է ձզ մի համերգը, որ պատրստ եք զրոյի հավասարեցնել Մեջլումյանի արածը: Իսկ էս մնացած դուդուկահարներին կոչ կանեմ ընդամենը սպասել մի օր երկուշաբթի խալտառակ պարտության ձեր վայանսունը կլսենք մեծ հաճույքով,ք անչ որ չենք ուզւոմ որ Ալավերդին քարհանքի վերածեք, էն էլ բարդակ քարհանքի:
համո123
Իսկապես կատարյալ համերգ էր Ալավերդում վաղուց այդպիսի հրավառություն չէր տեսել, ու մարդիկ իրենց չարակամությունից չգիտեն ետ Արթուրի ոտերը ոնց կրծեն, մարդիկ իրանց տան պրոբլեմները թողել ու ընկել են Արթուր Աբգարյանի հետևից, իսկ ինչը վերաբերվում ա համերգի ժամանակ մարշուտկեքի անսարքությանը իսկ խելացի ալավերդցիներ չեք մտածում որ ետ ել ա մարզպետի ձեռի գործը, համենայնդեպս մենք պետք ա ընտրենք արժանի ու երիտասարդ թեկնածուի, ԱՐԹՈՒՐ ՋԱՆ ՄԵՆՔ ՔԵԶ ՀԵՏ ԵՆՔ ԱՌԱՋ ԴԵՊԻ ՀԱՂԹԱՆԱԿ.
Մերի
Ժամանակն է եկել ամեն մարդ ստանա իր արժանվագույնը;ԹՈՂ ՀԱՂԹԻ ԼԱՎԱԳՈՒՅՆԸ․․․․․․․․․․․ՄԱՂԹՈՒՄ ԵՄ ՄԵՐ ՔԱՂԱՔԻՆ ՀԱՆԳՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՐԴԱՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ
Սամվել
Ամոթ է, մի բամբասեք, Ալավերդին այդպիսի շքեղ հրավառություն դեռ չեր տեսել:Համերգը ուղակի հրաշք էր,մարդիկ հուզվել էին:Չնայած, բոլորը ճանաչում են Աբգարյանների ճաշակը :Նրանց ընտանիքում անգամ սովորական հացկերույթը տոնի է վերածվում:Արթուր ջան այս ամենը գրվում է նախանձի հողի վրա:Շատերն են ժառանգություն ստանում և կորցնում,իսկ դուք եղբայրներով կրկնապատեցիք:Մի լսիր բամբասանքները,ժողովուրդը ուղակի հիացած է քեզնով և մեծ հույսեր է կապում քեզ հետ:
Հրո
Երեկվա աբգարյանների քարոզարշավային համերգը իսկական խայտառակությանա վերածվել: Ծաղր ու ծանակ, հռետորները անհեթեթ խոսքեր են ասել , հիմնականում 12-16 տարեկանա ունկնդիրներին, հատկապես հաարզատների ու բարեկաների առավելապես կանանց սեռի ներկայացուցիչների տգեղ պահվածքը դուր չի եկել անգամ իր կոմղնակիցներից շատերին, որոնք թողել են համերգը կեսից և հեռացել: կողքի պուրակում վիճաբանություն է սկսվել կոմղնակից երիատսարդների միջև շտաբում խոստացած ու չտրված փողերի վերաբերյալ, որոնք էդպես էլ չեն հասնում անձնագրերը տված ու իրենց մոտ գրանցված մարդկանց:հափշտակում են միջնորդները. պատճառաբանում թէ ընտրությունից հետո կտան: Իսկ երբ դուրս է եկել թեկնածուն ամեն ինչ դարձել է կատարյալ, ապուշի ժպիտով այս ու այն կողմ է գնացել բեմում, այնքան ոչ ադեկվատ որ կանգնած երիատսարդներից մեկը մյուսին հարցրել է, պակասամիտա էս տղան?; Շուրջ հիսուն մարդով լցված սարահարթ բարձրացող միակ ավտոբուսը կոտրվել ու մնացել է կես ճանապարհին, երեխաները իջել ոտքով են անցել միք անի կիլոմետր չճանապարհը հայհոյելով թեկնածուին ու իր կոմնակիցներին, մի քանի կանայք էլ անիծելով փարձում էին համընթաց մեքենաներ: կանգնացնելյուն.
Իսկական Ալավերդցի
Կարեն Փարեմուզյանը և իր նախընտրական շտաբը իրականացնում են շատ խելացի և հավասարակշռվածռ քարոզարշավ: հանդիպում են ոչ միայն հիմնարկ ձեռնարկությունների աշխատակիցների հետ այլև թաղամաերում են տեղի ունենում հանդիպումներ: Կ Փարեմուզյանի աջակցությամբ հունիսի մեկը և դրան նախորդող 2 օրերը ուղղակի հեքիաթային դարձան Ալավերդի քաղաքի բոլոր թաղամասերի փոքրիկների համար: Իսկ նրա կողմից իրականացվող բարեգործական աշխատանքները միայն նախընտրական շրջանում չեն այլև միշտ էլ եղել են: Լավ կլիներ որ հոդվածի հեղինակը ավելի մանրամասը մեկնաբաներ քարոզարշավի ընթացքը: Այնպես որ թե ծրագրային առումով թե քարոզարշավի ընթացքի առումով հստակ է, որ ԿԱՐԵՆ ՓԱՐԵՄՈՒԶՅԱՆԸ ստանալու է ալավերդցիների գերակշռող մեծամասնության վտահության քվեն և վստահ հաղթանակ է տանելու հունիսի 7-ին կայանալիք ընտրություններում:
Սոնա
Տիկին Փարեմուզյան, շատ ցավալի է, որ հենց Դուք եք այս քաղաքի «ճշմարտախոս լրագրողը»,լոռեցիների ասած՝էս որդի մթնացրին:Ախր գրելուց առաջ ճշտեիք,որ Կարեն Փարեմուզյանը կապ չունի «Լույս հայերի աչքերին»կազմակերպության հետ:Vahe Sargsyan,եթե դեռ տեղյակ չեք,իմացեք,որ դպրոց գնալով Կարեն Փարեմուզյանը ոչ մի խախտում չի անում:Հետո էլ ասենք գնաց,ի՞նչ,ուսուցիչները վախից պիտի ընտրե՞ն: Հարգելի Արթուր Աբգարյան,եթե այդքան մեծ ցանկություն ունենք քաղաքի համար ինչ-որ բան անելու,անպայման չի քաղաքապետ դառնաք,մնացեք ու անկողմնակալորեն,առանց պատասխանատվություն կրելու շարունակեք ասֆալտապատել քաղաքն ու երեխաներին խաղալիք բաժանել՝արտահայտելով Ձեր հոգու բարությունն ու քաղաքի նկատմամբ անսահման սերը:Հաճելի կլինի տեսնել,թե ինչպես է դրսում փորձ ձեռք բերած երիտասարդն իր քաղաքում բիզնես հիմնում ու օգնում համաքաղաքացիներին,թե՞ դրա համար անպայման վարչական լծաներ են պետք:
սերոժ
Կցանկանայի նախ եվ առաջ գրելւց առաչ մտացել, ետ գօղակաները կանգնած են հանեց Փարեմուզյանի կողքին, ու հենց ինքն աբացահաըտ ասւմ որ ու կառաջարկեի որ նած գնար լեզվաբանի մոտ նոր գար ու խոսեր.
Վազգեն
Ժողովուրդ ջան,արթուրիկանք ես ընթացքում զբաղված են մենակ ցեխ շպրտելով մրցակցի վրա,բա լավ տղեն տենց բան կանի,բա ինքն ասելիք չունի ժողովրդին,երկու բարև տվող կա ետ էլ չի լինելու։
Կարեն
Ճիշտ կլիներ, որ Փարեմուզյան լարիսան կոնկրետ նշեր թէ որ հենց Աբգարյաններն են ոչ կոռեկտ քարոզարշավ անում
Համլետ
Հարգելի ալավերդցիներ, հունիսի 7-ին Ալավերդու քաղաքապետի ընտրությունն է: Իհարկե յուրաքանչյուրն իրավունք ունի իր խղճով. կամ ինչ ինչ հարցերից ելնելով կատարել ընտրություն: Սակայն եկեք մտածենք Ալավերդու ապագայի մասին: Ընտրելով Աբգարյանին, դուք հնարավորություն եք տալիս կրիմնալ աշխարհը, գողականությամբ, փողի մեշոկը և իշխանությունը սերտաճել տալ պետական իշխանության հետ և ահվերժացնել նարցն իշխանությունը տասնմայակով, որովհետև անկախ նրանից լավ կամ վատ կաշխատի, դու այլևս հնարավորություն չեք ունենա ազատվել նրանցից ազատվել, քանի որ փողով ուզ ոռով վերատարադրվելու են ինչպես Վանաձորում է: Այնտեղ 15 տարի նույն քաղաքապետնէ, երբ նույն ժամանակում դու հնարավորությոն եք ունեցել հինգ քաղաքապետ փոխել: Աբգարյանների գալով դու կորցնում եք այդ հնարավորությունը: Փարզմուզյանի դեպքում մեկա, կարծում եմ առաջիկա պետական ընտրություններից հետո Նալբանդյանին ավելի բարձր պաշտոն կտան ու կգնա Երևան ու դուք այլև կապանքներ չեք ունեհնա վատ աշխատելուր դեպքում Փարեմուզյանին փոխելու: Մտածեք իմ ասածների ամսին, դրանք շատ լուրջ են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter