HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լարին ևս չի դիմակայում դոլարի հզորացմանը. Վրաստանի տնտեսության նոր տվյալները

Վրաստանի Ազգային վիճակագրական գործակալությունը հրապարակել է տնտեսական տվյալներ 2015թ. մայիս ամսվա վերաբերյալ:

Անցյալ ամիսների համեմատությամբ Վրաստանում մայիսին ինֆլյացիան կազմել է 0.6%: Երթուղային ծառայությունների գները ընդհանուր առմամբ աճել են 3%: Վառելիքի գինն աճել է 5,8%: Բժշկական ծառայությունների գները բարձրացել են 1.3%: Դեղորայքի գները բարձրացել են 3.9%: Սննդամթերքի գները միջին հաշվով իջել են 0.6%, մինչդեռ կարագի և յուղի գինն աճել է 2.2%, իսկ մրգերի և բանջարեղենի գները` 2%:

«Վրաստանի բանկի» նախագահ Իրակլի Գիլաուրին իր ելույթում անդրադարձել է լարիի արժեզրկմանը, որը համարել է տարածաշրջանում կատարվող իրադարձությունների արդյունք:

«Չի´ կարելի քաղաքականացնել այդ թեման: Տարածաշրջանում կորել է ավելի քան տրիլիոն դոլար, և լարին չէր կարող պահել այն ցուցանիշներն, ինչ ուներ առաջ: Դա ֆիզիկապես անհնար է: Դոլարի համեմատութամբ արժեզրկվել է թուրքական լիրան, ռուբլին, գրիվնան, ադրբեջանական մանաթը, եվրոն… Այն, ինչ կատարվում է լարիի հետ, դոլարի հզորացման արդյունք է, ոչ թե լարիի արժեզրկման», - հայտնել է Իրակլի Գիլաուրին: Վրաստանի Ազգային Բանկը լարիի փոխարժեքային կուրս է սահմանել հունիս 4-ի համար. 1 դոլարն արժե 2.3013 լարի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter