HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

«Թեղուտ» ընկերությունը նպաստել է հանքարդյունաբերության ոլորտի աճին

Այս տարվա ապրիլին Հայաստանում հանքարդյունաբերության  և բացահանքերի շահագործման ոլորտում արտադրությունը կազմել է 20,44 մլրդ դրամ, որից 20,12 մլրդ դրամը ստացվել է մետաղական հանքերի շահագործումից։ 2014 թվականի ապրիլի համեմատ ընդհանուր ցուցանիշը 39,5%-ով աճել է։

Իսկ հունվար-ապրիլին այն կազմել է 75.74 մլրդ դրամ՝ 30,9%-ով ավելի 2014-ի նույն ժամանակահատվածից։ Միայն մետաղական հանքերի շահագործումից ստացվել է 74,92 մլրդ դրամ` 31,5%-ով ավելի նախորդ տարվա հունվար-ապրիլից։ Իսկ հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման այլ ճյուղերից ստացված գումարներն այս տարի նվազել են։ Սա նշանակում է, որ  այս  ոլորտում արձանագրված աճն ապահովել է մետաղական հանքերի շահագործումը։

Այդ աճն անսպասելի չէր։ Նախորդ հրապարակումներից մի քանիսում «Հետքն» անդրադարձել է Թեղուտի պղնձամոլիբդենային գործարանին: 

Հունվար-ապրիլին գրանցված աճի, եթե ոչ միակ, ապա հիմնական  նպաստողը եղել է հենց Թեղուտի գործարանը։ Այդ մասին է վկայում այն, որ այն շահագործող «Թեղուտ» ընկերությունը հայտնվել է Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկում։ Այս տարվա առաջին եռամսյակի տվյալներով՝ 17-րդ տեղում է։ Վճարել է 1,208  մլրդ դրամի հարկ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 510 մլն  դրամ դիմաց։

Հիշեցնենք, որ Թեղուտի պաշարների արդյունահանման և վերամշակման իրավունքը պատկանում է «Վալլեքս» խմբի ընկերությունների մեջ մտնող «Թեղուտ» ՓԲԸ-ին: 2015 թվականի համար նախատեսված է 7 մլն տոննա հանքաքար արդյունահանել, 2016-ին՝ 7,5 մլն տոննա, 2017-ին՝ 9 մլն տոննա: Հանքավայրի արտադրողականությունը ամսական 580 հազար տոննա է կազմում: Թեղուտի պաշարները հաշվառված են, հանքաքարը կհերիքի մոտ 40 տարի: Ընդհանուր առմամբ, Թեղուտում 1,6 մլն տոննա պղնձի և 99 հազ. տոննա մոլիբդենի պաշար կա: Թեղուտի լեռնահանքային համալիրի գործունեության առաջին տասը տարիների համար միջինացված ցուցանիշներով նախատեսվում է տարեկան արտադրել մոտ 64 հազ. տոննա պղնձի խտանյութ՝ պղնձի 31% (19,7 հազ. տոննա) պարունակությամբ և մոտ 760 տոննա մոիբդենի խտանյութ՝ մոլիբդենի 50% (380 տոննա) պարունակությամբ: Ընկերությունը 2015թ. հունվարի 31-ի դրությամբ ունի շուրջ 1290 աշխատող:

 

Մեկնաբանություններ (1)

Anahid Shirinian-Orlando
So, for $2.5 million a year, we destroy the ancient forest of Teghut, the Shenogh River with its tributaries, and the sustainability of the surrounding villages. No living organism, plant or human can survive for long in that pollution. How cheap is Life !!!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter