HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ալավերդու ծերացած բարդիները թեթև քամիներից ընկնում են. վարորդները անհանգստանում են դրանց վտանգներից

Ալավերդի  քաղաքի  Երիտասարդական փողոցի եզրերին  գտնվող  ծերացած հսկա  բարդիներից մեկն այսօր  ժամը 15:00-ի  սահմաններում  ընկել է: Երջանիկ  պատահականությամբ բարդու ընկելու հետևանքով  տրանսպորտային երթևեկությամբ  ծանրաբեռնված փողոցում դժբախտ պատահար չի գրանցվել: Այս փողոցի մեկ տասնյակից ավելի ծերացած բարդիների  վտանգների մասին  ալավերդցի  վարորդները  վաղուց են ահազանգում:

«Այս բարդիները տրանսպորտային երթևեկության համար  ահավոր վտանգներ են  ներկայացնում:  Ես ուզում էի նույնիսկ քաղաքապետին ասել, որ մի օր կազմակերպենք, միացյալ ուժերով  այս ճանապարհը փակենք, գործարանից մի հատ կռան բերենք ու էս ամբողջը  կարգավորենք: Այս ծառերը շատ փխրուն են,  վաղը մյուս օրը  ուժեղ քամիներին բարդիները խայտառակ վիճակի առաջ են կանգնեցնելու վարորդներին: Եթե բարդիներից մեկն էլ ընկնի մեքենայի վրա, մեքենան կջարդի, կարող է և մահացու դեպք լինի» ,- դեռ ձմռանը  մեզ հետ զրույցում զգուշացնում էր  Ավետ Թամազյանը:

Շատերը   մտածում էին, որ   քաղաքի փողոցների  ծառերի գարնանային էտման շրջանում «Ալավերդու բարեկարգում»  ՍՊԸ-ն կհատեր Երիտասարդական փողոցի ծերացած բարդիները:

Սակայն պարզվում է Ալավերդու քաղաքապետարանի պատասխանատուները , այդ թվում նաև  քաղաքապետարանի «Բարեկարգում» ՍՊԸ-ի տնօրեն Համլետ Միրզոյանը ի տարբերություն  վարորդների,  չեն նկատել վտանգը, կամ ուղղակի զլացել են կատարել իրենց պարտականությունները :  Բանուկ փողոցի ծերացած ծառերի տրանսպորտային միջոցներին սպառնացող  վտանգների մասին քաղաքապետարանին չի ահազանգել նաև  ճանապարհային ոստիկանությունը: Քաղաքապետ Արտավազդ Վարոսյանը «Հետքին» հայտնեց, որ Երևանում է, սակայն  տեղյակ է   կատարվածին: Նա  խոստացավ վերադառնալուց հետո  զբաղվել  փողոցի ծերացած  բարդիների  հարցով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter