HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«ԱրմենՏելի» նախկին ղեկավարը ծանոթացել է գործին. «Որևէ առնչություն չունեմ միջազգային զանգերի մախինացիաների հետ»

«Ես ընդհանրապես որևէ առնչություն չունեմ միջազգային զանգերի մախինացիաների հետ, ես երբևէ և որևէ մեկին հանձնարարություն կամ հրաման չեմ տվել, որը կարող էր պոտենցիալ վտանգ ներկայացնել «ԱրմենՏել» ընկերությանը»,-«Հետքին» ուղարկած նամակում գրում է Իգոր Կլիմկոն:

«ԱրմենՏելի» նախկին գլխավոր գործադիր տնօրեն Իգոր Կլիմկոն, ի վերջո, կարողացել է ծանոթանալ իր նկատմամբ առաջադրված մեղադրանքներին և հարուցված քրեական գործի նյութերին: Շուրջ մեկ տարի Կլիմկոն և փաստաբան Տիգրան Աթանեսյանը փորձում էին իրացնել նրա պաշտպանության իրավունքը: Կլիմկոն նշում է, որ քննությունն իրականացնող մարմինն ամեն գործողություն և միջոց ձեռնարկեց, որպեսզի խոչընդոտի իր պաշտպանությունը:

Քննություն իրականացնող մարմինը, սակայն, փաստաթղթերը տրամադրել է անգլերեն լեզվով, մինչդեռ Կլիմկոյի մայրենի լեզուն ռուսերենն է:

Գործին ծանոթանալուց հետո Կլիմկոն այն որակում է՝ զառանցանք՝ «спихнуть с больной головы на здоровую»:

«Քննչական մարմնի կողմնակալությունն ակնհայտ է: Հույս ունենալ դրա օբյեկտիվությանը ընդհանրապես իմաստ չունի, և դա արդեն բոլորին հասկանալի է»,- կարծում է Կլիմկոն:

«Ավելի պարզ ասած՝ քննության տրամաբանությունը հետևյալն է. «Դուք աշխատե՞լ եք 2009-ից մինչ 2012թ դեկտեմբերը»: «Այո, աշխատել եմ»: «Ուրեմն դուք մասնակից եք եղել այն խմբում, որը զբաղվել է տրաֆիկի ապօրինի տերմինացմամբ»»:

Ըստ Կլիմկոյի, քննչական մարմնի մնացյալ բոլոր եզրահանգումներն ու ապացույցներն ուղղված են ապացուցելու, որ ինքն այդ ժամանակահատվածում աշխատանքի է գնացել և ղեկավարել է ընկերությունը: Մինչդեռ փաստերը, որոնց հենվում է քննչական մարմինը և որոնց հիման վրա քրեական գործ է հարուցվել, վերաբերում են 2013թ հոկտեմբերին, այսինքն՝ Կլիմկոյի աշխատանքից դուրս գալուց և Հայաստանում չգտնվելուց շուրջ 1 տարի անց ընկած ժամանակահատվածին:  

Իգոր Կլիմկոն պնդրում է, որ որևէ առնչություն չունի իրեն վերագրվող գործողություններին: Առաջադրված մեղադրանքները համարում է բացարձակ անօրինական և պատրաստվում է բողոքարկել դրանք ՀՀ իրավական բոլոր հարություններում: Եթե դա էլ որևէ արդյունք չտա, ապա դիմելու է եվրապական դատական ատյաններ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter