HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրանտ Գալստյան

Նախագծվել են ականջակալներ, որոնք թույլ են տալիս որոշել՝ ինչպես լսել արտաքին ձայները

Doppler Labs ընկերությունը նախագծել է ականջակալներ, որոնք ոչ միայն սահմանափակում են շրջապատի ձայները, այլև թույլ են տալիս կարգավորել դրանք՝ բջջային հավելվածի օգնությամբ:

Here Active Listening համակարգը հնարավորություն կտա, օրինակ, կարգավորել երթևեկության ձայնը՝ փողոցում, շարժիչի և լացող երեխայի ձայները՝ ինքնաթիռում, գործընկերների խոսակցությունները՝ աշխատավայրում: TechNewsWorld-ը գրում է, որ հավելվածի միջոցով կարելի է որոշել ձայնի ուժգնությունը, մշակել այն և նույնիսկ հաղորդել որոշ էֆեկտներ, օրինակ՝ ավելացնել երաժշտության բասը, երբ ակումբի տարբերակը չի բավարարում:

Here ականջակալները, փաստորեն, դասականներից տարբերվում են նրանով, որ ոչ թե հնչեցնում են հեռախոսի մեջ գտնվող երաժշտական ֆայլը, այլ ունկնդրին թույլ են տալիս կառավարել շրջապատող ձայները: Ինչպես Doppler-ի գործադիր տնօրեն Նոա Կրաֆտն է ասում ՝ ունկնդիրն ինքն է ընտրում՝ «ինչ լսել և ինչպես լսել»:

Անլար ականջակալները որսում են դրսի ձայները, ձևափոխում դրանք` ըստ օգտագործողի ցանկության և նրան հաղորդում հնչյունի ցանկալի տեսակը: Այս ամենի տևողությունը 30 միկրովայրկյան է, ինչը աչքի թարթման ակնթարթի 1/10.000-ից էլ պակաս է, այսինքն սարքն օգտագործողը գործնականում չի զգում անցումը:

Սովորական երաժշտական ֆայլերին հաղորդվող բլյուզ, ռոք, դասական, արձագանքի և այլ էֆեկտները սարքի միջոցով կարելի է կիրառել առօրյա հնչյունների նկատմամբ: Ավելի արդյունավետ կիրառման դեպքում համերգասրահում հնչող դասական երաժշտության ձայնը կարելի է փոխարինել ավելի «ունկնդրելի» մեկով, որն, օրինակ, լսում են հեռուստացույցի առջև նստածները՝ կենդանի երաժշտությունից հեռու գտնվելու հաշվին:

«Դու չես ուզում պարզապես քայլել փողոցով և ծանրաբեռնվել աղմուկով: Դու պետք է կարողանաս ընտրել՝ ինչ անել աղմուկի հետ»,- ասում է ֆիլմերի նշանավոր կոմպոզիտոր և երաժշտական պրոդյուսեր Հանս Զիմերը, ով նախագծի խորհրդատուներից ու ներդրողներից է:

Ականջակալներն աշխատում են iOS և Android օպերացիոն համակարգերի օգնությամբ: Նախատեսվում է, որ արտադրանքը սպառողներին կհասնի այս տարվա դեկտեմբերից՝ արժենալով 179 ԱՄՆ դոլար: Առայժմ նշվում են սարքը տարբեր ոլորտներում կիրառելու հնարավորությունները: Սակայն կան նաև մտահոգություններ, որ նոր տեխնոլոգիան կարող է, օրինակ, ձևափոխել հնչյուններն այնպես, որ չհասկանանք, որ այն իրականում ավելի լավ է հնչում առանց Here-ի:

լուսանկարը`  www.hollywoodreporter.com

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter