HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Ավագանու տեղի համար թեժ պայքար է սպասվում Շիրակի մարզի Փանիկ եւ Մարմաշեն համայնքներում

Շիրակի մարզի 7 համայնքում այսօր տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Հինգ համայնքներում՝ Մարմաշենում, Փանիկում, Կրաշենում, Հայկավանում եւ Քարաբերդում ընտրելու են ավագանի, իսկ Զարիշատ եւ Մուսայելյան համայնքներում՝ համայնքի ղեկավար:

Թեժ պայքար սպասվում է երեք համայնքներում՝ Աշոցքի տարածաշրջանի Մուսայելյան համայնքում, որտեղ համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարում են երկու թեկնածու, Արթիկի տարածաշրջանի Փանիկ համայնքում, որտեղ ավագանու 9 տեղի համար թեկնածություն են առաջադրել 14 հոգի եւ Մարմաշենում, որտեղ նույնպես առաջադրված թեկնածուների թիվը մեծ է՝ 10 թեկնածու: Իսկ ահա Քարաբերդում ավագանու հինգ տեղի համար կպայքարի վեց թեկնածու:

Ամասիայի տարածաշրջանի հեռավոր համայնքներից մեկում՝ Զարիշատում համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքար, որպես այդպիսին չի սպասվում, քանի որ միակ թեկնածուն գործող գյուղապետն է: Այս համայնքում ընտրողների թիվը 56-ն է: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter