HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Փանիկում ավագանու 9 տեղի համար առաջադրվել է 14 թեկնածու

Շիրակի մարզի Փանիկ համայնքում ավագանու ընտրությունների համար կահավորվել է երկու ընտրատեղամաս: Գյուղի մշակույթի տանը գտնվող 36/1 ընտրատեղամասում ժամը 13:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 215 ընտրող: Ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Վարդան Նահապետյանի փոխանցմամբ 08:02 րոպեին արդեն իսկ ընտրության մասնակից են ունեցել: Ժամը 10-ից հետո հոսքն ավելացել է հարեւանությամբ գտնվող եկեղեցում ժամերգության ավարտից հետո:

Օրվա ընթացքում սպասվում է ընտրատարածք այցելողների թվի նվազում, իսկ ակտիվության հաջորդ փուլն, ինչպես բոլոր գյուղական համայնքներում կլինի արդեն երեկոյան կողմ: Փանիկի 36/1 ընտրատեղամասում 1163 ընտրողից, ըստ նախնական հաշվարկների, կմասնակցի ընտրողների 50 տոկոսից ոչ ավելին: Սա հանձնաժողովի նախագահը բացատրում է արտագնա աշխատանքի մեկնածների մեծ թվով: Փանիկում ավագանու 9 տեղի համար առաջադրվել են 14 թեկնածու: Գյուղում բավական մեծ ակտիվություն է նկատվում, որը սովորաբար բնորոշ է համայնքի ղեկավարի ընտրություններին: Մինչեւ այս պահը որեւէ կոպիտ խախտում հանձնաժողովի անդամների կողմից չի գրանցվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter