HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոցինտերնի ԱՊՀ-ի, Կովկասի եւ Սեւ Ծովի հաձնախմբի ժողովը կայանալու է Երեւանում

ՀՅԴ մամլո դիվանը տեղեկացնում է, որ Ընկերվար միջազգայնականի (Սոցինտերն) ԱՊՀ-ի, Կովկասի եւ Սեւ Ծովի հանձնախմբի ժողովը կայանալու է Երեւանում, 2015թ. հունիսի 8-9, որտեղ կքննարվկեն մի շարք խնդիրներ, ներառյալ՝ տարածաշրջանում ժողովրդավարության ամրապնդման եւ հակամարտությունների կարգավորման հարցերը։ Հայ Յեղափոխական Դաշնակցության կողմից հյուրընկալվող Հանձնախմբի ժողովին մասնակցելու են տարածաշրջանից սոցիալիստական եւ սոցիալ-դեմոկրատական կուսակցությունների ներկայացուցիչներ Ռուսաստանից, Ուկրաինայից, Վրաստանից, Ադրբեջանից, Խազախստանից, Բելառուսից, Մոլդովայից, Հունգարիայից եւ Ղրղզստանից։
Այս ժողովի օրակարգի վրա են՝ 1) Տարածաշրջանի երկրներից հակիրճ զեկույցներ. 2) Տարածաշրջանի հակամարտությունների խաղաղ կարգավորման ուղղությամբ աշխատանք. 3) Տարածաշրջանում ժողովրդավարության եւ նրա կառույցների զարգացման ապահովում եւ ամրապնդում. 4) ԱՊՀ, Կովկասի եւ Սեւ Ծովի երկրներում սոցիալ դեմոկրատական առաջնահերթություններ։Առաջին նիստը սկսվելու է երկուշաբթի, հունիսի 8-ին, ժամը 10-ին, Էրեբունի բիզնես կենտրոնում (9րդ հարկ, Էրեբունի դահլիճ) եւ ավարտվելու է երեքշաբթի, հունիսի 9-ին, ժամը 13։00-ին։ Հանձնախմբի համանախագահներն են ՀՅԴ Բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանը եւ Հունգարիայից Ալեքսանդրա Դոբոլիին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter