HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Վարդան Մակեյան. «14 թեկնածուի առաջադրումը խոսում է համայնքապետի թույլ ղեկավարման մասին»

Շիրակի մարզի Փանիկ գյուղի նախկին համայնքապետ Վարդան Մակեյանն, ով համայնքը ղեկավարել է 1999-ից մինչեւ 2008-ը, աշխատել է այն տարիներին, երբ ավագանու ինստիտուտը ձեւավորման եւ կայացման սկզբնական փուլում էր: Այդ տարիներին Փանիկը, կարելի է ասել, գլխավորում էր Արթիկի տարածաշրջանի ուժեղ եւ հարուստ համայնքների ցուցակը:

2006թ.-ին Փանիկն արժանացել է «Լավագույն գյուղական համայնք» կոչմանը: Իր ղեկավարման տարիների հաջողությունը նախկին համայնքապետը պայմանավորում է ոչ միայն սեփական աշխատասիրությամբ ու նախանձախնդրությամբ: «Ավագանին էլ իր դերակատարությունն ուներ: Ինձ համարում էին ուժեղ համայնքապետ, բայց ես երբեք չեմ ձգտել ունենալ թույլ ավագանի»,-ասում է Վարդան Մակեյանը:

Նրա համոզմամբ, ներկայում Փանիկում ուժեղ ու կայացած ավագանու առկայությունն ուղղակի կենսական անհրաժեշտություն է, քանի որ համայնքն առաջ գնալու փոխարեն տարեցտարի հետ է նահանջում:

«Ավագանու անդամը պիտի ակտիվ լինի, պիտի հարց բարձրացնի, ծրագրեր առաջարկի, խամաճիկ լիելով` օգուտ չեն բերի համայնքին, պիտի ավագանին ուժեղ լինի, որ գյուղապետն էլ իրեն քյոխվա չզգա՝ էս սարն իմն է, էս ծառն իմն է սկզբունքով,-ասում է Փանիկի նախկին համայնքապետը,-երեք տարի է Փանիկ մտնող ճանապարհն անմխիթար վիճակում է, եթե ավագանին իր տեղում լիներ, կարծում եմ` նման բան չէր լինի: Համայնքն ունի 67 մլն դրամ բյուջե, բայց գործ չի արվում, միայն 8 մլն մեքենաների գույքահարկն է: Միթե չի կարելի մի քանի մլն ծախսել գյուղ մտնող ճանապարհը բարեկարգելու վրա, իմ կարծիքով` կարելի է»:

Վարդան Մակեյանի կարծիքով` պատահական չէ, որ այս ավագանու ընտրություններին նման ակտիվություն է գրանցվել ոչ միայն թեկնածուների քանակի, այլեւ մասնակցության առումով: «Չմտածեք, թե նախկինում ղեկավարել եմ, հիմա դրա համար այսպես եմ արտահայտվում: Ես երբեք գյուղից դուրս չեմ եկել եւ պարզ տեսնում եմ, թե ինչ է կատարվում: 14 թեկնածուի առաջադրումը խոսում է թույլ ղեկավարման մասին: Ես, ելնելով իմ աշխատանքային նախորդ փորձից, միայն դա կարող եմ ասել»,-նկատում է զրուցակիցս:

Նա հիշեցնում է վերջերս գյուղի հանդամասում ջրատարի խողովակաշարի գողության փորձը եւ դրա հետ կապված համայնքապետի գործողություններն ու ավագանու դիրքորոշումը:

«Ձեր լրատվամիջոցն անդրադարձել էր այդ հարցին, այսինքն` մանրամասները գիտեք: Ես ընդամենը մեկ օրինակ բերեմ համայնքապետ- ավագանի համագործակցությունից, որ շատ պատկերավոր էր այս դեպքում: Մի կերպ քվորում ապահովելով` գյուղապետը կարողացել էր որոշում ընդունել, որ խողովակները պահեստավորվեն եւ մնան գյուղում, իսկ հետո առանց նույն այդ ավագանու որոշման, հայտնի չէ, թե ում հրահանգով ծախս էին արել բյուջեից, խողովակները հետ էին տարել ու զոդել: Անհասկանալի է գործողությունների շարքը, որն իմ կարծիքով չի բխում համայնքի շահերից: Եվ սա միակ դեպքը չէ, երբ վատ կառավարման արդյուքնում տուժում է համայնքը»,- ասում է Վարդան Մակեյանը:

Մեկնաբանություններ (1)

Ася
Здравствуйте, меня зовут Ася Антонян. Я ищу информацию о своём дедушке Антоняне Михаиле Михаиловиче, 1918 года рождения, он ветеран, участвовал в Финской и Великой Отечественной войнах. Подскажите мне, пожалуйста, куда мне обращаться с эти вопросом. Мой дедушка родился в селе Паник Артикского района. Спасибо.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter